Բաժիններ՝

Ռուսաստանը 500-ից ավելի ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային

Ռուսական ուժերը գիշերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով 502 անօդաչու թռչող սարք, 15 «Կալիբր» հրթիռ և 8 «X-101» թևավոր հրթիռ։

Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Կիրովոգրադի մարզում վիրավորվել է երկաթգծային ընկերության 4 աշխատակից։ Գնացքների երթևեկությունը ժամանակավորապես խափանվել է։ Վնասվել է 17 բնակելի շենք, որոնցից մեկն ավերվել է։ Կիևի մարզում խոցված թիրախի բեկորները հրդեհ են առաջացրել, վնասել մեքենաներ և պատուհաններ։ 

Չեռնիգովի մարզում, ըստ տեղի իշխանությունների, անօդաչուները հարվածել են «կարևոր ենթակառուցվածքի օբյեկտի»։

30 000 տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության։ Անօդաչուների հարվածներից վնասներ են գրանցվել նաև Խմելնիցկու, Լվովի, Իվոնո-Ֆրանկովսկի, Լուցկի մարզերում։ 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է ուկրաինական 105 անօդաչու թռչող սարք խոցելու մասին Ռոստովի, Բրյանսկի, Կրասնոդարի, Կալուգայի, Սմոլենսկի մարզերում, Սև և Ազովի ծովերում, Ղրիմում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930