Բաժիններ՝

Մահացել Է «Դաժան ռոմանս» եւ «Կայարան երկուսի համար» ֆիլմերի դերասան Յուրի Մարտինովը

Կյանքի 85-րդ տարում վախճանվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Յուրի Մարտինովը: Այդ մասին օգոստոսի 2-ին հայտնել է Կինոդերասանի պետական թատրոնի մամուլի ծառայությունը։

«Կինոդերասանի պետական թատրոնի կոլեկտիվն անկեղծ ցավակցություն է հայտնում 2018 թվականի օգոստոսի 2-ին Ռուսաստանի վաստակավոր արտիստ, թատրոնի ու կինոյի դերասան Յուրի Ֆյոդորովիչ Մարտինովի մահվան կապակցությամբ»,-ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Մարտինովը Կինոդերասանի պետական թատրոնում ծառայել է ավելի քան 50 տարի:

«Նրա տաղանդը առանձնանում էր իր նկատմամբ պահանջկոտությամբ եւ սիրած մասնագիտությանը՝ հավատարմությամբ. նրանով, ինչն այսօր օրինակ է ծառայում արտիստների երիտասարդ սերնդի համար: Անկեղծ ցավակցություն ենք հայտնում Յուրի Մարտինովի մերձավորներին ու հարազատներին, բոլոր բարեկամներին ու գործընկերներին»,-մամուլի ծառայությունը հաղորդել Է թատրոնի տնօրեն Սուրեն Շահումյանի խոսքը: Մարտինովը Կինոդերասանի պետական թատրոնում ծառայել է 1960 թվականից:

Խաղացել է 120-ից վելի ֆիլմերում, որոնց թվում են՝ «Դաժան ռոմանս», «Կայարան երկուսի համար», «Ստվերներն անհետանում են կեսօրին», «Անորսալի վրիժառուները», «Նույն այն Մյունհաուզենը», «Ճակատագիր», «Հավերժական կանչ», «Սերժանտներ», «Նրանք 19 տարեկան էին», «Հուսարական բալլադ», «Վայրի մեղր», «Ազատագրում», «Նորին գերազանցության համհարզը» կինոնկարները եւ ուրիշներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս