Երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի թիվն ավելացել է
2018 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 211 քրեական գործ՝ նախորդ տարվա 139-ի դիմաց, որոնցից 8-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:
Այսպես՝ 211 քրեական գործերից
35-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված հանցագործությանը՝ սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ,
24-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված՝ ծեծին,
9-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն,
9-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված՝ բռնաբարությանը,
9-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններին,
8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով նախատեսված՝ անառակաբարո գործողություններին,
7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված՝ մարդուն առևանգելուն,
6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն
5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն,
5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին,
4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն,
2-ական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով նախատեսված՝ նորածին երեխայի սպանությանը, ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն և ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելուն,
1-ական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված՝ սպանությանը, ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված՝ անզգուշությամբ մահ պատճառելուն, ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված՝ ինքնասպանության հասցնելուն, ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով նախատեսված՝ սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելուն և այլն:
Նախնական քննության փուլում նշված քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 129 անձ, որոնցից 3-ը՝ 14-16 տարեկան, 12-ը՝ 16-18 տարեկան, 75-ը՝ 18-35 տարեկան, 39-ը՝ 35 տարեկանից բարձր:
Վարույթում գտնվող գործերով որպես տուժող ճանաչվել է 196 անձ, որոնցից 101-ը՝ մինչև 12 տարեկան, 21-ը՝ 12-14 տարեկան, 46-ը՝ 14-16 տարեկան, 28-ը՝ 16-18 տարեկան:
Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 42 քրեական գործ՝ 44 անձի վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտե