Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերին տեղացած ձյան արդյունքում մարտի 30-ի կեսօրվա դրությամբ փակ ճանապարհներ չկան, իսկ ճանապարհաշինարարները մի շարք ուղղություններում իրականացնում են ճանապարհների մաքրման ու մշակման աշխատանքներ:
Դավիթի դպրոցի տնօրենը լացը կոկորդում հազիվ զսպելով՝ ասում է, որ չի հավատում՝ Դավիթն ինչպես կարող էր ինքն իրեն վնասել: Երեխային վերջին անգամ տեսել է անցած շաբաթ, ասում է՝ դպրոցական արձակուրդներ են, երեխան այս օրերին միայն շախմատի էր գնում: Ողբերգական դեպքի օրն էլ շախմատի առաջնության է մասնակցել, հաղթել է հասակակիցներին, զանգել և ուրախ պատմել է մորը ու եկել տուն:
Հարգելի գյուղատնտեսներ, ի պատասխան ձեր բազմաթիվ հարցումների, հայտնում ենք, որ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում։
Նույն օրը՝ հավարտ Ս. Պատարագի, հոգեհանգստյան կարգ կկատարվի նաև տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի բարերարությամբ կառուցված Ս. Երրորդություն և Արաբկիր համայնքի նորակառույց եկեղեցիներում։
Մեկնարկել է օպերային թատրոնի աշխատակիցների բողոքի ակցիան:
Հունաստանում մարտի 30-ին՝ Իթեա քաղաքից ոչ հեռու 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 30-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Կենտրոն վարչական տարածքում բնակարանային գողության և գողության փորձի դեպքեր էին կատարվել: Մարտի 11-ին փորձել էին բացել Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկի բնակարանի դուռը, որը սակայն ինչ-ինչ հանգամանքերից ելնելով, չէր հաջողվել:
Ցմահ դատապարտված Արսեն Արծրունին գրավոր դիմել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության տեղաբաշխման Հանձնաժողովի նախագահին՝ խնդրելով իրեն տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող իր թիվ 5 խուցը։
Մարտի 30-ին, ժամը 1․05-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները գիշերային շրջագայության ժամանակ, չթույլատրված ժամին հրավառություն կատարելու համար Բաշինջաղյան 127/1 տան բակից ոստիկանության Մաշտոցի բաժին են բերել Անդրանիկ Ս-ին։
Նախագահական նստավայրը հանրությանն ավելի մոտ ու հասանելի դարձնելու նպատակով Հանրապետության նախագահի աշխատակազմը ծրագրում է մշակութային տարբեր միջոցառումներ անցկացնել նստավայրի դահլիճներում, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ:
Այսօր, առավոտյան ժամը 7.30-8.00-ին Վեոլիա Ջրի Կենտրոնական կարգավարական ծառայությունում գրանցվել է ճնշման կտրուկ անկում «Արզնի 2 – Երեւան» 800 մմ տրամագծով մայրուղային ջրատարի վրա:
Մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:
Ահաբեկչության դեմ պայքարը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գործունեության գերակա ուղղություններից:
Այսօր առավոտյան, 82 տարեկանում մահացել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի նախկին առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Ռուբեն Թովմասյանն ավարտել է ԵԺՏԻ-ն։ 1977-1989 թվականներին աշխատել է ՀԿԿ շրջանում և կենտրոնական ապարատում ՀԿԿ Օրջոնիկիձեի և Շահումյանի շրջկոմների առաջին քարտուղար, ՀԿԿ-ում՝ պատասխանատու կազմակերպիչ։
Մարտի 30-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժում քննություն է տարվում՝ Մխիթար Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկի թունելի սկզբնամասում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Կոնստանտին Օրբելյանին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու մասին լուրը հրապարակվելուց անմիջապես հետո խոսել է մաեստրոյի հետ:
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին ապրիլի 1-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով այդ օրը ժամը 13:00-18:00-ն ընկած հատվածում Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հաշվի վրա կիրառված արգելանքը վերացվել է. այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:
Ա.Գ-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ԱՄՆ այցի ընթացքում մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ։
ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 10-ամայ տղա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Մարտի 19-ին՝ ժամը 18-ի սահմաններում, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգեցին և հայտնեցին, որ բուժօգնության է տեղափոխվել Շիրակի մարզի Նահապետավան գյուղում ապրող Համբարձում Եզեկյանը` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով:
Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակի առթիվ ՀՅ դաշնակցության ներկայացուցիչներ և այլ գործիչներ հանդիսավորությամբ ծաղիկներ խոնարհեցին նրա հուշարձանին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նախազգուշացնելով վարորդներին, որ ամառային անվադողերով չերթևեկեն։
Մարտի 30-ին, ժամը 10:33-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարհին՝ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյուղատնտեսության նախարարությունը սովորաբար թունանյութերի գնման տեխնիկական բնութագրերում պահանջվող թունանյութի նկարագրությունն այնպես է կազմում, որ համապատասխանում է միայն «Հրաշք այգի» ընկերության մատակարարած ապրանքներին։
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Հալեպում օծել է Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցին: