Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզում ձյան շերտը կազմել է 25-40 սանտիմետր

Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերին տեղացած ձյան արդյունքում մարտի 30-ի կեսօրվա դրությամբ փակ ճանապարհներ չկան, իսկ ճանապարհաշինարարները մի շարք ուղղություններում իրականացնում են ճանապարհների մաքրման ու մշակման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի ու ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, առավել շատ տեղումներ նախորդ գիշերվա ընթացքում գրանցվել է Սեւանի ու Ճամբարակի տարածաշրջաններում, որտեղ ձյան շերտը կազմել է 25-40 սանտիմետր, իսկ Մարտունու եւ Գավառի տարածաշրջաններում այն կազմել է 5-10 սանտիմետր:

«Սեւանի ու Ճամբարակի տարածաշրջաններում տեխնիկան աշխատել է՝ մարտի լույս 30-ի գիշերվա ու ցերեկվա ընթացքում՝ մաքրելով ինչպես միջպետական ու հանրապետական, այնպես էլ համայնքային նշանակության ճանապարհները, ինչի շնորհիվ հաջողվել է ապահովել ճանապարհների անցանելիությունը: Այս պահին դժվարանցանելի են Անտառամեջ ու Կալավան տանող ճանապարհները, որոնց մաքրման ուղղությամբ այժմ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Մարտունու ու գավառի տարածաշրջաններում տեղացած ձյունը տրանսպորտային երթեւեկության համար առայժմ խնդիրներ չի ստեղծել, իսկ Վարդենիսում այս պահի դրությամբ դեռ ձյան տեղումներ չեն սկսվել»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031