Բաժիններ՝

Ամբողջ աշխարհի կաթոլիկները նշում են Սուրբ Ծնունդը

Ամբողջ աշխարհի կաթոլիկները, ինչպես նաեւ բողոքականները, Անգլիկան եկեղեցու հետեւորդները եւ մի շարք ուղղափառներ, որոնք հետեւում են Գրիգորյան տոմարին, դեկտեմբերի 25-ին նշում են Քրիստոսի Ծնունդը: Հռոմի Ֆրանցիսկոս պապը գիշերը գլխավորել է հանդիսավոր ժամերգությունը Վատիկանի Սուրբ Պետրոսի գլխավոր կաթոլիկական տաճարում, որն ուղիղ եթերով հեռարձակվելէ ամբողջ աշխարհով: Այդ մասին հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը:

Կեսօրին (Երեւանի ժամանակով 15:00-ին) Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը կդիմի հոտին՝ Urbi et orbi («Քաղաքին եւ աշխարհին») ավանդական սուրբծննդյան ուղերձով: Վերջին բոլոր շաբաթներին քահանայապետն իր քարոզներում հիշեցնում էր, որ հարկավոր է «բերկրանք ապրել Փրկչի ծննդյան լույսից» եւ ճիշտ ընկալել այս տոնի նշանակությունը՝ այն չվերածելով սոսկ կերուխումի եւ նվերների:

«Սուրբ Ծնունդը համեստության եւ խոնարհության հաղթանակն է անբարեկրթության նկատմամբ, պարզության հաղթանակն անժուժկալության, լռության հաղթանակն անհեթեթ ժխորի եւ ունայնության նկատմամբ: Հիսուսն ինքը մեր ամենամեծ պարգեւն է»,- ասել է Ֆրանցիսկոսը դեկտեմբերի 19-ին կայացած կոլեկտիվ ունկնդրությանը: Աշխարհում կաթոլիկների թիվը հասնում է 1,2 միլիարդի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս