ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով հուլիսի 9-ից 10-ը Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավար, փոխծովակալ Քոլին Քիլրեինին:
Նախատեսվածից մի փոքր ուշ մեկնարկեց դատավորների ընդհանուր ժողովը. Ընտրելու են ԲԴԽ դատավոր անդամների։
Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակի 3-րդ հարկից արագ իջնելու պատճառն ամենայն հավանականությամբ եղել է հոսանքի տատանումը:
Իսկ ինչից է, որ մամուլն ու հանրությունը կարող են պահանջել կառավարությունների բացարձակ թափանցիկ գործունեությունը, իսկ երբ հակառակն է արվում, դա համարվում է ճնշում մամուլի դեմ:
Այսօր գործադիրը նիստում քննարկեց «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագիծը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հուլիսի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Չինարի և Մովսես գյուղերի մերձակայքում տեղակայված դիրքերից կրակոցներ են արձակել ԱՀ Ալիբեյլի բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղատնտեսական տեխնիկա, իրականությանը չի համապատասխանում և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է:
Հայաստանի խուլերի միավորման անդամները բողոքի ակցիա էին իրականացնում՝ ասելով, որ միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանը կեղծարարությամբ է ընտրվել:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Խաչատուր աբեղա Կնյազյանը:
Հրաժարվում եմ հասկանալ որևէ տրամաբանություն, որ կարող է դրված լինել թվով 6 տեսչական մարմինների ղեկավարներին ծառայողական ավտոմեքենա տրամադրելու կառավարության որոշման նախագծի հիմքում:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց, որ օրերս տեղի ունեցած վթարներից մեկով կա 7 զոհ, որից 6-ի մահն այրվածքների հետևանք է, և կան 3 ծանր վիրավորներ:
Նախնական տվյալներով զբոսաշրջային Խալկիդիկիում և Հունաստանի հյուսիսային այլ շրջաններում ուժեղ քամիների հետևանքով զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։
Հուլիսի 9-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին:
Հուլիսի 11-ին, ժամը 11:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ընկել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջին օրերին տեղի ունեցած ավտովթարներին, որոնց հետևանքով մեծ թվով զոհեր եղան:
Երեկ կառավարությունը դռնփակ նիստում հաստատեց միջնաժամկետ ծախսերի 2020-2022թթ. ծրագիրը:
Հուլիսի 10-ին, ժամը 20:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ճնճղուկի ձագն ընկել է Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 48/3 շենքի 2-րդ և 3-րդ հարկերի միջնամասում գտնվող իր բնից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն օրերս կանխել է թմրամիջոցի արտահանման հերթական խոշոր խմբաքանակը:
Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման լուրերին զուգահեռ, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող համայնքի ներկայացուցիչները թիրախավորել են ԱԺ «ավանդապաշտ» պատգամավորներին։
Ազգային ժողովի աշխատակազմը հրաժարվել է Աշոտ Արսենյանին պատկանող «Բյուրեղ» ջրից․ արդեն մի քանի օր է՝ խորհրդարանի միջանցքներում ոչ միայն նոր ջրի ապարատներ են տեղադրվել, այլեւ ջրի ապրանքանիշն է փոխվել։ «Բյուրեղին» փոխարինում է «Ապարան ջուրը»։
Հուլիսի 10-ին, ժամը 21:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ մանկական երկաթուղու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին` պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի հետ ճանաչողական այց է կատարել առողջապահության նախարարություն` քննարկելու երկկողմ համագործակցության հեռանկարները նախարար Արսեն Թորոսյանի հետ:
Հուլիսի 10-ին, ժամը 15:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթի 4-րդ փողոցի տներից մեկի բակ շուն է մտել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 11-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Երեւան-Երասխ ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից հետո Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն տեղափոխված Երասխ գյուղի բնակիչ, 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը մահացել է:
Հունիսի 21-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, գողություն կատարելու կասկածանքով Երևանի Սիլիկյան թաղամասից 27-ամյա երիտասարդի էին բերման ենթարկել բաժին։
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ Հայաստանն ու Իսրայելն ի զորու են հարաբերությունները նոր աստիճանի բարձրացնել․ ՀՀ-ում Իսրայելի դեսպան Էլիավ Բելոցերկովսկին էլ գտնում է, որ երկու պետությունները շատ նմանություններ ունեն:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի՝ 55-ամյա բնակչի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցիոլոգիական հարցման համաձայն, Հայաստանում հարցվածների 44 տոկոսը լիովին գոհ է հասարակական վայրերում ծխելն արգելելու քաղաքականությունից:
Երիտասարդին առևանգել են և սպանության սպառնալիքով գումար պահանջել: