
Հայաստան թմրանյութ տեղափոխելու կասկածանքով Իրանի քաղաքացի է ձերբակալվել

Իրանից Հայաստան թմրանյութ տեղափոխելու կասկածանքով փետրվարի լույս 6-ի գիշերը Սյունիքի մարզի «Կարճևան» հսկիչ անցակետում ձերբակալվել է Իրանի քաղաքացի:
Ինչպես հայտնում է Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ վարչությունը, ՀՀ սահմանն անցնող բեռնատար մեքենայի զննման արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 57 գրամ թմրանյութ։
Ավտոմեքենայի վարորդը՝ Իրանի քաղաքացի, օրենքով սահմանված կարգով փոխանցվել է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին։