ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին:
Երևան համայնքի սեփականություն համարվող գույքն այսօր Երևանի ավագանու որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով 3 տարի ժամկետով տրամադրվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։
Էջմիածնի 2704-ամյակի առթիվ քաղաքում մեկնարկեցին մի շարք միջոցառումներ, ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները իրապես տոնական մթնոլորտ և ուրախ տրամադրություն ապահովելու համար:
Հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ Արխանգելսկի նահանգի նահանգապետ Իգոր Օռլովի հետ, այցելել է «Հաղթանակ» զբոսայգի:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի բժիշկ Ջոն Բիլեզիկյանի գլխավորած պատվիրակությանը, որի անդամները Հայաստանում մասնակցելու են օստեոպորոզի հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովին:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Գյումրի քաղաքում մշտադիտարկում է անցկացնում ձվի իրացման շուկայում, որի ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ:
Քիմ Քարդաշյանի ելույթը՝ WCIT 2019-ի պանելային քննարկմանը (ուղիղ):
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը, Երևան քաղաքի ավագանին 45 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայնով Երևան քաղաքի 2801-րդ տարեդարձի առթիվ թատերարվեստի և հայկական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Քրիստափորի Մանարյանին շնորհեց «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։
«Այս պահին դեռևս որևէ նորություն չկա։ Երեկվա տարբերությամբ ոչինչ տեղի չի ունենում, սպասում ենք նոր հետազոտության արդյունքներին»,- եզրափակեց Վիկտոր Սողոմոնյանը։
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ժամանեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ մասնակցելու WCIT 2019-ի պանելային քննարկումներից մեկին:
Առավոտյան մեքենայիս հետնամասում հայտնաբերեցի կտրված լար և խնդիրներ արգելակման հետ (այսօր մասնագետների հետ կպարզեմ իրողությունը)։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ատավոտյան կրկին տեղափոխվել է քաղաքացիական բժշկական կենտրոն։
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ու Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology) շրջանակում Երևան ժամանած Բելիզի հանրապետության առաջին տիկին Քիմ Սիմփլիս-Բառոունը հոկտեմբերի 7-ին այցելել են Պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության 2021թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը: Գրանցման նոր շրջանը կսկսի 2019թ. հոկտեմբերի 2-ի կեսօրին՝ արեւելյան ամառային ժամանակով եւ կավարտվի 2019թ. նոյեմբերի 5-ի կեսօրին՝ արեւելյան ստանդարտ ժամանակով:
Հոկտեմբերի 8-ին, ժամը 00:57-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 7-8-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղը` հոկտեմբերի 9-ին, տեղի է ունենալու զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը պետք է կայանար սեպտեմբերին: Ի դեպ, նախորդ նիստը եւս չի կայացել. էլեկտրոնային տարբերակով «հաղորդակցվել» են միմյանց հետ, ինչն անընդունելի է եղել հիմնադրամի որոշ անդամների համար:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալների տեսակցության սրահների վերոնորոգման հարցը հասավ իրավապահներին: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ թերթի սեպտեմբերի 13-ի հրապարակման հիման վրա: Մասնավորապես, գրել էինք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նոր աղմուկ է բարձրանում:
««Ժողովուրդ» օարթերթի տեղեկություններով` հոկտեմբերի 3-ին ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը գաղտնի խորհրդակցություն է հրավիրել ոստիկանության ղեկավար կազմի հետ ու շատ խիստ է խոսել ապօրինի զենք պահելու թեմայի առնչությամբ:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի ժամանակ ներկայացված ամենածավալուն նախագծերից մեկը «Դիջիթեյն» ընկերության (Տոտո գեյմինգ) դուստր ձեռնարկության հսկայական շենքի նախագիծն է, որը պատրաստվում են կառուցել ԱՄՆ դեսպանատան հարեւանությամբ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
84 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Դայեն Քերոլը:
Չեռնովիցիում մահացել են մեկ շաբաթ առաջ ծնված սիամական երկվորյակները:
Մենք ապրում ենք քրիստոնյա երկրում, և ցանկացած քրիստոնյա ունի հավատքի իր ձևը, որը գալիս է ընտանիքից, այն բանից, թե ընտանիքն ինչպե՞ս է հավատքն ընկալում, դրսևորում, մատուցում երեխային:
Քորթնի Քարդաշյանը, ով քրոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ գտնվում է Հայաստանում, իսնտագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Ինչպե՞ս եք»:
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019 (WCIT-2019) միջոցառման կազմակերպման ծախսերի հարցը շարունակում է մնալ մամուլի ուշադրության կենտրոնում։ Այս ծախսերի, կազմակերպիչ ընկերությունների ընտրության վերաբերյալ 168.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ կառավարության աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն։
Հոկտեմբերի 5-ին, ժամը 21.40-ին, ոստիկանություն է զանգահարել Հաղարծին գյուղի 65-ամյա մի բակիչ և հայտնել, որ կրակել են իր տան վրա, փորձել հրկիզել:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ ալ Զաաբիին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև հյուպատոս Ահլամ ալ Սալամին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։
Եղեգնաձորի ոստիկանները, ստացված տվյալներն իրացնելիս, հոկտեմբերի 7-ին, ժամը 02.30-ին, Արենի գյուղի «Արենիի շուկա» կոչվող տարածքից, ապօրինի թմրամիջոց պահելու, ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 49-ամյա մի երևանցու՝ իր վարած «ԿամԱԶ» մեքենայով:
ՀՀ ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: