
Ոստիկանություն է զանգահարել մի բակիչ և հայտնել, որ կրակել են իր տան վրա, փորձել հրկիզել

Հոկտեմբերի 5-ին, ժամը 21.40-ին, ոստիկանություն է զանգահարել Հաղարծին գյուղի 65-ամյա մի բակիչ և հայտնել, որ կրակել են իր տան վրա, փորձել հրկիզել:
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի աշխատակիցները մեկնել են դեպքի վայր: Ահազանգողը հաղորդում է տվել, որ քարեր են նետել իրենց տան ուղղությամբ, ինչի հետևանքով կոտրվել է խոհանոցի պատուհանի ապակին, իսկ երբ դուրս է եկել բակ՝ մուտքի դռան մոտ նկատել է այրվող հեղուկ:
Ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ ահազանգից ժամեր անց բերման է ենթարկվել Իջևանի բնակիչ 41-ամյա մի տղամարդ, որը խոստովանական բացատրություն է տվել:
Նախապատրաստվում են նյութեր: