
Ուկրաինայում մահացել են մեկ մարմնով և երկու գլխով ծնված սիամական երկվորյակները

Չեռնովիցիում մահացել են մեկ շաբաթ առաջ ծնված սիամական երկվորյակները: Այդ մասին հայտնել է ՈւՆԻԱՆ գործակալությունը:
Բժիշկների խոսքով՝ աղջիկները մահացել են հոկտեմբերի 5-ին: Ծննդատնից նրանց անմիջապես տեղափոխել էին հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրանց կյանքը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ շեղումն ախտորոշվել էր տակավին հղիության ընթացքում, սակայն երկվորյակների մայրը կրոնական համոզմունքների պատճառով հրաժարվել էր ընդհատել հղիությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: