Ապրիլի 3-ին, ժամը 20:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Ապրիլի 3-ին, ժամը 16:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում այրվում է տուն:
Չարենցավան համայնքում ներկայում կա կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք:
«Ռեդ Վինգս» ավիանկերությունը ՌԴ կառավարության կողմից ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները:
Հանրապետության տարածքում՝ ապրիլի 4-ին, 6-7-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 5-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ի ժամը 09:00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Պատկերացնու՞մ եք, թե սա ինչ լուրջ հարված է մեզ նման փակ/ landlocked/, դեպի ծով ելք չունեցող երկրի համար:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 31-ից ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 41 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ստամբուլում 25֊ամյա երիտասարդը պարբերաբար մտել է մզկիթներ և գողացել մզկիթներում գործածվող միկրոֆոնները։ Ստամբուլի ոստիկանությունը ստացած բազմաթիվ ահազանգերի հետքերով հետաքննություն է սկել։
Վերջին տարիներին ՀՀ-ում որդեգրման գործընթացում տեղ գտած ենթադրյալ չարաշահումների, ինչպես նաև ծննդաբերությունից հետո երեխաներին ծնողներից ապօրինի բաժանելու վերաբերյալ ստացված հաղորդումների շրջանակներում 2019-2020թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ակտիվ նախաձեռնողականությամբ քննչական մարմինների վարույթում հարուցվել և քննվում է 14 քրեական գործ:
«Բարսելոնայի» և «Անժիի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օն մեկնաբանել է գիտնականների առաջարկությունը՝ աֆրիկացիների վրա փորձարկել տուբերկուլյոզի դեմ ԲՑԺ պատվաստանյութը՝ որպես կորոնավիրուսներից պաշտպանվելու միջոց:
Շվեդական Բուրոս քաղաքում պապն օտար երեխայի է տուն տարել մանկապարտեզից: Ըստ նրա՝ դա պատահաբար է տեղի ունեցել: Արդեն տանը պարզվել է, որ նա երեխան նրա թոռնիկը չէ, գրում է շվեդական Aftonbladet թերթը:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 736 է, մահվան դեպքերը՝ 7։
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Վանաձորում ևս կան կորոնավիրուսի վարակակիրներ։
Երկարատեւ լռությունից հետո Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնվել է։
«Այնպիսի տպավորություն է, որ մեզ ծաղրում են, երեխաս ոչինչ չի ուտելու, մինչև ես նրան տուն չտանեմ ու իր ճաշը չսարքեմ: Ես 9 ամսական երեխային ոչինչ չեմ կարող բացատրել, թե ինչո՞ւ է փակված խցում ու չգիտենք՝ ինչով զբաղեցնենք»:
Սուրբ Զատիկը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է, որն այս տարի նշվելու է ապրիլի 12-ին:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է կատարել «Թվիթեր» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում՝ նշելով, որ իր հաշիվը կոտրել էին և իր անունից տարածել գրառումներ։
ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարություն է տարածել այն մասին, որ «Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպվելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը։
«Անասնաբուծության մեջ ամենաբարդը խոզաբուծության ոլորտն է Հայաստանում։ Տավարաբուծության, ոչխարաբուծության դեպքում կենդանիներին հանում են արոտի, և ֆերմերային խոշոր տնտեսություններն էլ, մանր տնտեսություններն էլ կերի վրա գրեթե նույն ծախսն են անում։ Իսկ խոզի պարագայում այլ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտես Հարություն Մնացականյանը։
Երիտասարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։
Հարյուրավոր քաղաքացիներ, որոնք այսօր՝ ապրիլի 4–ին, պետք է Հայաստանից մեկնեին Ռուսաստան, մնացել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։
Ապրիլի 2-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն իրականացրին Այնթապ գյուղի 28-ամյա մի բնակչի տանն ու նրա «Օպել Աստրա» մակնիշի մեքենայում։
Հնդկաձավարը, ըստ մասնագետի, բազմաթիվ փոխարինիչներ ունի նաև բակլազգիների շարքում:
«Հայրենիք» հիմնադրամի աջակցությամբ Արցախի Քաշաթաղի շրջանի մի քանի համայնքների դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները կկարողանան իրականացնել հեռավար ուսուցումը:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վրաստանը հրապարակել է երկրի տարածքով բեռնատարների տեղաշարժի կանոնակարգման վերաբերյալ ուղեցույց:
Ապրիլի 1-ին և 2-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա պարետը որոշել է 6 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը:
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱՆ Արսեն Թորոսյանի ստացած պարգևավճարներին։