Բաժիններ՝

«Նորածինը ծնվել է մահացած»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պարզաբանումը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նորածինը ոչ թե մահացել է ծնվելուց հետո, այլ մահացած է ծնվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից՝ մեկնաբանելով օգոստոսի 10-ին կենտրոնում գրանցված նորածնի մահվան դեպքը։

«Կինը հղիության ընթացքում ունեցել է որոշակի խնդիրներ, գանգատներ եւ պաթոլոգիայի բաժանմունքում բուժում է ստացել։ Առավոտյան կինը դիմել է ծննդատուն` ասելով, որ պտղի խաղը գրեթե չի զգում։ Արվել է կեսարյան հատում, սակայն նորածինը մահացած է ծնվել»,- նշեցին հիվանդանոցից։

Հիշեցնենք, որ Նոր Նորքի բաժին օգոստոսի 10-ին, դիմել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 52-ամյա Սահակ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սպանել են իր թոռանը:

Սահակ Ս.-ն արդեն տեղում ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ նշված բժշկական կենտրոնի ծննդատանը բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով 26-ամյա իր դստեր՝ Փ.Շ.-ի նորածին տղա երեխան մահացել է:

Ոստիկանության լրատվական բաժնից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ընթանում է նախաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031