![](/banners/BeFunky-design.jpg)
Արտիմետ գյուղում ՍԱՏՄ-ն կասեցրել է գազավորված ընպելիքի արտադրամասի գործունեությունը
![](https://168.am/wp-content/uploads/2022/08/298995409_426622386168819_4919360376630905603_n.jpg)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են արձանագրվել անհատ ձեռնարկատեր Գառնիկ Շիրինյանին պատկանող գազավորված ըմպելիքի արտադրամասում (Արմավիրի մարզ, գյուղ Արտիմետ):
ՍԱՏՄ-ից փոխանցում են՝ հայտնաբերվել է, որ արտադրամասում տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չէ այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում՝ հատակին եղել են ճաքեր, պատերին և առաստաղին՝ բորբոս, սարքավորումները՝ կոռոզիայի ենթարկված:
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ գազավորված ըմպելիքի այս արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:
Տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու և արտադրամասի գործունեությունը իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար: