Դավիթաշենի բարձրահարկ շենքի ետնամասում հայտնաբերվել է կնոջ դի
Օգոստոսի 12-ին՝ ժամը 07։30-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի 18 շենքի հետնամասում կնոջ դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ` դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Տեղի ունեցածը սպանություն է, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Դիակից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանն ու նույն վարչության ՄՍԴՈՒՀԴՊՎ վարչության պետ Վահե Մուշեղյանը։