Բաժիններ՝

Պաշտպանի աջակցությամբ եղբայրների զինվորական գրքույկներում կատարվել են մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումներ

Քաղաքացին դիմել է Պաշտպանի աջակցությանը որդիների զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացնելու վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարելու հարցում:

Ըստ դիմումատուի՝ իր երկվորյակ որդիները՝ որպես ժամկետային զինծառայողներ, մասնակցել են Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմին, սակայն նրանց զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցության, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացնելու վերաբերյալ գրառումներ չկան։

Բարձրացված հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել Պաշտպանության նախարարին։ Արդյունքում, զինվորական գրքույկներում կատարվել են համապատասպան գրառումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930