Փաշինյանի մանիպուլյացիան՝ աշխատավարձերի բարձրացումն ու ռուս «այթի» մասնագետների ժամանումը Հայաստան
Նանե Կարապետյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ գնաճի էֆեկտը հանած ՝ 6.3%-ով Հայաստանում աշխատավարձը բարձրացել է, միջին աշխատավարձը 2018թ. համեմատ բարձրացել է 101.629 դրամով կամ 57.6%-ով:
• Ռուս-ուկրաինական վերջին իրադարձությունները հանգեցրին դեպի Հայաստան մեծ թվով «այթի» մասնագետների ներհոսքի, ինչին զուգահեռ ավելացան «այթի» կազմակերպություններն ու նման ծառայություններ մատուցող անհատների թիվը, իսկ աշխարհում ամենաբարձր վարձատրվող ոլորտներից մեկը «այթի»-ն է:
• Վերջին տարիներին շարունակաբար բարձրանում է պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը: Իսկ պետական համակարգի միջին կամ ստորին օղակի աշխատողների աշխատավարձը կամ չի բարձրանում կամ բարձրանում է դանդաղ տեմպերով:
Նույնը կարող ենք նշել նաև մասնավոր սեգմենտի համար, քանի որ, եթե բացառենք զարգացում ապրող մի շարք մասնագիտություններ կտեսնենք, որ աշխատաշուկայում հաստիք-վարձատրություն պատկերն էապես չի փոխվել:
• Իհարկե՛, կարող ենք որոշ պետական պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը և ոչ ՀՀ կառավարության ջանքերով, այլ համաշխարհային զարգացումների արդյունքում ռուս «այթի» մասնագետների Հայաստան ժամանումն ու բարձր աշխատավարձերի ստացումը մեկնաբանել որպես ՀՀ-ում միջին աշխատավարձի բարձրացում, սակայն կարծում եմ օրուգիշեր աշխատելու միջոցով սեփական գոյությունը քարշ տվող բազում մեր քաղաքացիների նկատմամբ այս մոտեցումն պարզապես արդար չի լինի»: