
Ցայտաղբյուրի մոտ դրված պայուսակը վերցրել էր 57-ամյա կինը

Հուլիսի 23-ին ոստիկանության Կումայրու բաժին հաղորդում տված օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի 156-րդ հասցեի մոտ անհայտ պայմաններում կորցրել է ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է երկու անձնագիր, նոթբուք, բջջային հեռախոս և վարորդական իրավունքի վկայական:
Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ցայտաղբյուրի մոտ դրված պայուսակը վերցրել է գյումրեցի 57-ամյա կինը: Նա հրավիրվել է բաժին և ներկայացրել է պայուսակը՝ իրերով հանդերձ:
57-ամյա կինը և պայուսակը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: