«Փաստ» օրաթերթը գրում է. «Մամուլը ոչ մեկ անգամ տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանը լրջորեն անհանգստացած է և, որպես «պահեստային» տարբերակ, մտադիր է սեփական իշխանության կյանքը երկարացնելու նպատակով գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Ավելին, կան տեղեկություններ, որ ԱԺ արտահերթ ընտրությունների հարցը կարծես «միս ու արյուն» է ստանում և կարող է կյանքի կոչվել 2024 թվականի մայիս-հունիս ամիսներին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի՝ ամեն երկուշաբթի հրավիրվող դիսպետչերականը երեկ չի կայացել: Աշխատակազմին հիմնավոր բացատրություն չեն տվել պատճառների մասին:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՆԳ նախարար-փոխնախարարներ հակամարտությունը սրվում է։ Պարզվում է` նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ով նշանակվել է հունվարին, կամաց իր ձեռքն է վերցնում համակարգի կառավարումը։ Դա նրան հաջողվում է սորոսական շրջանակների հետ ունեցած կապերի շնորհիվ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մի երկու ժամ առաջ այն բանից, երբ ազդարարվեց Փաշինյանի ու Ալիևի աշխատակազմերի համատեղ հայտարարությամբ հանդես գալու մասին, ՔՊ-ում, պարզվում է, նիստ են արել: Համենայն դեպս, ՔՊ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի հերթական նիստ, որի ժամանակ «քննարկվել են գաղափարական, քաղաքական բնույթի հարցեր»:
«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը նախօրեին Իջեւանում կայացած հանդիպմանը, ինչպես մեր տեղի աղբյուրներն են ասում, մի լավ բոլորի «վախը բռնել է» ու զգուշացրել` կուսակցական ոչ մի «մուկ ու ձուկ չի պլստալու»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ալավերդիում «բարեհաջող» իշխանազավթում իրականացնելուց հետո, մեր տեղեկություններով, մի քանի օր շարունակ տեղի քպականները երևանյան «հյուրերի» հետ տոնել են իրենց «հաղթանակը» և «նոն ստոպ» ռեժիմով քեֆերի մեջ են եղել։ Ավելին, ալավերդցիները պատմում են, որ խոշորացված համայնքի մեջ մտնող առանձին բնակավայրերում երկար ազդանշաններով ավտոմեքենաների շարասյուններով շրջելուց բացի, բավականին ճոխ հրավառություն են արել։
Ներկայում ավանդների փոխհատուցման վճարման հետ կապված հարաբերությունները համապատասխանում են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանված պահանջներին, որի համաձայն, 2023 թ.-ին շարունակվում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ.-ի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչև 1940 թ.-ի հունիսի 30-ը ներառյալ ծնված կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող՝ Հայաստանի սահմանամերձ համայնքներում 2014 թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաև կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին:
Սկզբից հայ հանրությունը համակերպվեց 2020 թվականի պարտության ու նոյեմբերի 9-ի համաձայնագրի պահանջների հետ, հետո Հայաստանի տարածք ներխուժման ու Արցախի շրջափակման, իսկ հիմա գործընթաց է գնում ընդհանրապես Արցախի կորստի հետ համակերպվելու առումով։
ArmLur.am-ը փորձեց ճշտել, թե ով է եղել այդ փորձագետը, որի իրավունքները ՔՊ-ականները հրապարակավ պաշտպանում էին՝ ճնշելով ԿԿ հանձնաժողովի նախկին նախագահին: Մեր իրազեկ աղբյուրները փոխանցեցին, որ հայաստանյան այդ փորձագետը «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Համազասպ Դանիելյանն է:
Քաղծառայության խորհրդի նախկին նախագահ, ընդդիմության կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրված Մանվել Բադալյանը երեկ 84 ձայնով ընտրվեց:
Նիկոլ Փաշինյանը կուսակցության երեւանյան գրասենյակում նախօրեին հերթական երկժամանոց հանդիպումն է ունեցել կուսակտիվի հետ, որի վերաբերյալ կուսակցությունից ոչինչ չասող՝ հերթապահ պաշտոնական հաղորդագրությունը տարածեցին, հայտնելով, որ նիստին «քննարկվել են գաղափարական, քաղաքական բնույթի հարցեր»։
օրերին ակտիվորեն տարածվեց ու քննարկվեց մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող թիվ 94 մանկապարտեզի խմբերից մեկում դաստիարակի հետ կապված, մեղմ ասած, տհաճ միջադեպը, մասնավորաբար նրա խայտառակ պահվածքը երեխաների նկատմամբ:
HSBC բանկի հայաստանյան մասնաճյուղի փակվելու մասին ժամանակ առ ժամանակ լուրեր են տարածվում ու հերքվում։ Այս անգամ, կարծես, ամեն ինչ լուրջ է, որովհետեւ, որքան էլ ցանկացանք, համոզիչ եւ լիարժեք հերքում չստացանք, ինչը վկայում է լուրերի հավաստիության մասին։
Նախօրեին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը «փայլատակեց»՝ խոսելով «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մասին: Իբր «նախկինները» զավթել են զինվորական պանթեոնի պարագծում ներառված տարածքներ:
Պայմանագիրը կնքվել է «ՍԵՄ 2017» ՍՊ ընկերության հետ, նստարանների մեկ միավորի գինը 137 հազար դրամ է, գնվել է 75 նստարան՝ ընդհանուր 10 մլն 284 հազար դրամի։ Տեխնիկական բնութագրին ծանոթանալով պարզ է դառնում, որ խոսքն ընդամենը մետաղական կորպուսի վրա տախտակներով հավաքված նստարանների մասին է, եւ անհասկանալի է, թե ինչու պետք է այն 137 հազար դրամ արժենա:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, քննության առնելով Գուրգեն Արսենյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման վերաբերյալ հարուցված վարույթը, պարզեց, որ Գուրգեն Արսենյանը, ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, 2016 թվականից հանդիսանում է «Յունիքորն Սերվիս» ՍՊԸ 100% բաժնետեր, «Յունիքորն Գրուպ» ՓԲԸ 100% բաժնետեր։
Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել Էդգար Ղազարյանն ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի դատական նիստը։ Հիշեցնենք, որ ՔՊ-ականը ՄԻՊ-ի ընտրության ժամանակ Էդգար Ղազարյանին սպառնացել էր ականջներն ու լեզուն կտրել, Ղազարյանն էլ նրա դեմ դատական հայց է ներկայացրել։
Իշխանականները, օգտվելով իրենց՝ մեծամասնություն լինելու առավելությունից, «հարձակվել էին» կին թեկնածուների վրա ու ակնհայտորեն փորձում էին հոգեբանական ճնշում գործադրել, նսեմացնել նրանց: Վերջում էլ, խիստ նվաստացուցիչ վերաբերմունք ցույց տալով, հրաժարվեցին անգամ նրանց քվեարկությանը մասնակցել:
Խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» խմբակցության և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ընդհանուր հայտարարի են եկել և այսօր տեղի կունենա բացառիկ կառուցողական հանդիպում:
Սա ակնհայտ դարձավ ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի ընտրության տապալումից: Իսկ նրան օրեր առաջ ընդունել էր անձամբ Փաշինյանը եւ հավաստիացրել, որ վերընտրվելու է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 15-ին եւ 16-ին, Գյումրիում տեղի է ունենալու ՔՊ կուսակցության ամփոփիչ քաղաքական ժողովը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը նախօրեին դիմել է Վարչական դատարան՝ վիճարկելով օրերս տեղի ունեցած իմպիչմենթի գործընթացը։
Հայկուհի Հարությունյանի նկատմամբ ագրեսիվ-հարձակողական էր նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Սա էլ, թերեւս, իր պատճառն ուներ. ԱԺ նախագահը ցանկանում է իր խորհրդական Հովհաննես Նալբանդյանին դարձնել ԿԿ հանձնաժողովի նախագահ
Թեպետ համարվում է, որ սուտ ասողի լեզուն երկար է, ոտքը՝ կարճ, բայց մեր կոնկրետ իրականությունը որոշ «ճշգրտումներ» է պահանջում «ոտքի կարճության» պահով: Նիկոլ Փաշինյանը տակավին շարունակում է պաշտոնավարել, իսկ լեզուն… Դե, գիտեք: Ուստի, ժամանակ առ ժամանակ արժե, թեկուզ «պրոֆիլակտիկայի համար», հիշեցնել փաշինյանական «բռնված» ստերը:
Ինչպես հայտնում է թերթի աղբյուրը, ոստիկանները բավական ագրեսիվ են տրամադրված եղել և ցանկացած դրվագի արձագանքել են ընդգծված կոպտությամբ։
Նոյեմբերի 9-ին Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը ծանուցեց, որ «հայտնաբերվել է Գորիս քաղաքում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար քրեական հետապնդման ենթարկվող Տիգրան Խաչատրյանը»:
Անցած շաբաթ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ ակտիվի հետ քննարկել է համայնքներում իշխանությունը զավթելու օպերացիաները։ Մոտ 2 տասնյակ համայնքներում ՔՊ-ն ՏԻՄ ընտրություններում պարտվել է, եւ տեղական իշխանություն ձեւավորել են հաղթող ուժերը: Նախօրեին խուլիգանական, ապօրինի սցենարով վերցրին Ալավերդին, հաջորդը, ըստ ամենայնի, Գյումրին է:
Իմ խնդիրը ՀՀ ապագան է, եւ իմ լիազորություննների շրջանակը ՀՀ Սահմանադրությունը տալիս է ՀՀ ապագայի վերաբերյալ. կենտրոնացված եմ այդ խնդրի վրա». երեկ խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին։
Ինչի՞ մասին էր ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի երեկվա ճառը՝ ԱԺ ամբիոնից:
Չնայած երեք շաբաթ է՝ Լեւոն Քոչարյանն ԱԺ պատգամավոր է, սակայն նա ընդգրկված չէ որեւէ մշտական հանձնաժողովում, ինչն օրենքի պահանջ է, եւ բոլոր պատգամավորներն ԱԺ որեւէ մշտական հանձնաժողովի անդամ են։