 
                        Հրդեհը Թբիլիսիի խոշորագույն շուկայում խանութներ է ոչնչացրել 8-10 քառ. մետր տարածքում
 
                                    Լույս հունիսի 7-ի գիշերը Լիլոյի շրջանում Թբիլիսիի խոշորագույն շուկայում տեղի ունեցած սաստիկ հրեդեհի հետեւանքով խանութներ են այրվել 8-10 հազար քառակուսի մետր տարածքում: Այդ մասին հայտնել է Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքը:
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ հրդեհն սկսվել է այսպես կոչված «չինական շուկայի» կոշիկի խանութներից մեկում: Պահպանությանը չի հաջողվել սեփական ուժերով տեղափակել բռնկումը: Պատահարի վայր են ժամանել շուրջ 20 բրիգադ հրշեջ-փրկարարներ, ինչպես նաեւ այն խանութների տերերը, որոնք փորձում էին իրենց ապրանքները դուրս բերել կրակից:
Ինչպես ասված է Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդագրության մեջ, ներկայում հրդեհը մարված է: Դրա հետեւանքով տուժածներ չկան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        