Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 989 հազարից:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը միջազգային հանրությանը կոչ է արել կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն ցուցաբերել Աֆրիկայի երկրներին:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ իրականում դիմակ չունենալու դեպքում 10.000 դրամ տուգանքն էլ բավականին մեծ գումար է` հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական վատթար վիճակը: Նա նշեց` քանի որ ԱԺ բերված նախագիծը միտված էր պատժամիջոցի չափը նվազեցնելուն, «Բարգավաճ Հայաստանը» դրան կողմ է քվեարկել՝ ընդգծելով, որ այդ գումարը կարող էր շատ ավելի ցածր լինել:
Կորոնավիրուսի համավարակի այս ամբողջ աղմուկն իշխանության համար շատ անպատեհ ժամի եկավ, և ակնհայտ է, որ Կառավարությունն իր գործողություններով հայտնվել է ցայտնոտային իրավիճակում, իսկ հենց նման դեպքերից խուսափելու համար էր պարտադիր, որ տարբեր պաշտոններում լինեն մարդիկ, որոնք անցել են պետական կառավարման համակարգի տարբեր օղակներով, մինչդեռ մեր իշխանությունն այսօր գտնվում է աննախանձելի իրավիճակում։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղողորդաշարի եթերում ասաց նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը։
Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց, որ ԱԺ նիստերի դահլիճ վերադառնալու վերաբերյալ խմբակցությունը դեռևս վերջնական որոշում չունի. «Բայց մենք մեր աշխատանքները բնականոն հունով շարունակում ենք: Պատգամավորական գործունեության շրջանակներում որևէ գործառույթ չի տուժել՝ բացառությամբ նիստերին ներկայանալը: Մենք արդեն հնչեցրել ենք, թե որ պարագայում կվերադառնանք բնականոն աշխատանքի՝ նիստերի դահլիճ՝ երբ լինի քաղաքական օբյեկտիվ գնահատական և տրվեն երաշխիքներ, որ այլևս բռնության որևէ արարք չի դրսևորվի ԱԺ նիստերի դահլիճում: Ոչ մեկս մեզ չենք կարող ապահովագրված զգալ, որ, երբ ԱԺ ամբիոնից քննադատական տեքստ հնչեցվի, և բռնության արարք թույլ չի տրվի իշխանության կամ այլ խմբակցության պատգամավորի կողմից»:
Մայիսի 15-ին Ստամբուլի հայկական Եսայան վարժարանին կից Բեյօղլուի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հիմնադրամը որոշում է կայացրել առաջիկայում աշխատանքից հեռացնել այդ վարժարանի երկու տնօրեններին՝ Սաթենիկ Նիշանին և Արլին Յեշիլթեփեին։ Նրանց աշխատանքից հեռացման մասին որոշումը բացասական արձագանք է գտել պոլսահայ համայնքում և սոցցանցերում։
Հայաստանյան իրականությունում օրըստօրե ստեղծվում է քաղաքական վակուում, ինչը հուշում է, որ այսօր գործ ունենք պետական մի համակարգի հետ, որտեղ բացակայում է պետական կառավարում ասվածը։ Երկրի ղեկավարությունը զբաղված է սեփական իշխանության կյանքն ինչ-ինչ հանգամանքներով ու պայմաններով որոշակի երկարացնելու գործով, ինչպես նաև սեփական թիմակիցներին հերթական պարգևավճարների չափաքանակն ապահովելով։
Մայիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանի և սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողով դիմելու հարցին:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) Հայաստանի իշխանությունների կողմից՝ ՍԴ հարցով Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալու որոշումը համարում է ԵԽ-ի և Հայաստանի իշխանությունների միջև համագործակցության որակի և մակարդակի լավ օրինակ:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 920 հազարից:
Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում հնչած հայտարարություններին՝ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե, ըստ Փաշինյանի, քաղաքական քննադատության մեջ յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանով, ապա հիշելով Նիկոլի գործունեությունն ինչպես ընդդիմադիր ժամանակ, այնպես էլ վարչապետ դառնալուց հետո, փաստենք ուրեմն, որ իր նման փչացած չի եղել ու չկա»:
«Հայաստանն ու Բելառուսը չեն ընդունում ԵԱՏՄ անդամ երկրներին առաջարկված գազի գնի ձևավորման ընդհանուր բանաձևը»,- Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Համապատասան բանաձևն առաջարկվել էր մինչև 2025 թվականի համար նախատեսված ԵԱՏՄ-ի զարգացման ռազմավարության նախագծում:
«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի քաղաքական համակարգի փոխակերպումը բնութագրվում է կառուցվածքի, բովանդակության և նույնիսկ քաղաքական համակարգի էության վերափոխմամբ, իսկ մեր դեպքում դեֆորմացմամբ: Քաղաքական առաջնորդի դերը, որը որոշիչ ուժ ունի երկրի հետագա զարգացման համար, ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն: Սակայն պետք է հասկանալ, որ քաղաքական առաջնորդությունը բազմակողմանի երևույթ է, որը ներառում է մարդկանց վրա ազդելու կարողությունը. որոշակի նպատակներին հասնելու իրենց համատեղ գործունեության կազմակերպման ուղղությամբ, նոր գաղափարներ ստեղծելու ունակություն, քաղաքական ժամանակի զգացում և քաղաքական իրազեկման ունակություն, իսկ հատկապես այսօր քաղաքական վարքաբանության և պատասխանատվության զգացումը:
Նշվում է, որ Բեռլինում կորոնավիրուսի հարցերով կառավարական կոմիտեն նիստ է հրավիրել իրավիճակը քննարկելու համար:
Արթուր Պողոսյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ։
Այսօրվա վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, Իրանում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 111-ով՝ կազմելով 124 հազար 603:
Պայքարը հանուն Արցախի բոլորիս արժանապատվության հարցն է: Պայքար ասվածը շատ բազմաշերտ է, յուրաքանչյուրս մեր պատասխանատվության չափաբաժինը պետք է գտնենք ու անմնացորդ նվիրվենք, այլ տարբերակ չունենք:
Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման և երդման արարողությանը ներկա կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի ընդունած որոշման դեմ նրա շահերի պաշտպան Հովիկ Սուքիասյանի ներկայացրած բողոքը:
Բանգլադեշի իշխանությունները որոշում են կայացրել տարհանել շուրջ 2 միլիոն մարդու. պատճառը մոտեցող «Ամպան» ցիկլոնն է:
Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը վերադարձել է աշխատանքի:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգվեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը: Պատճառը դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր:
Իրավիճակը շտկելու և միևնույն ժամանակ սեփական դեմքը չկորցնելու համար Փաշինյանը պետք է խնդրի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշման ՀՀ Սահմանադրության հետ համապատասխանության գնահատման նպատակով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան։
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 9 հազար 263-ով:
Համաշխարհային առաջնորդները, որոնք հավաքվել են պատմության մեջ առաջին անգամ առցանց ձևաչափով անցկացվող Առողջապահության համաշխարհային վեհաժողովի շրջանակում, կոչ են արել երկրներին միավորվել կորոնավիրուսի դեմ պայքարում:
Վաշինգտոնն ամբողջությամբ կդադարեցնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը և կվերանայի իր անդամակցությունը, եթե կազմակերպությունը 30 օրվա ընթացքում չանցկացնի բարեփոխումներ, որոնք պահանջում է ԱՄՆ-ն:
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ ՝ ուղիղ: