Ադրբեջանը կրկին հրթիռային հարվածներ է հասցրել Ստեփանակերտին: Այս մասին հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի «Թվիթեր»-ի միկրոբլոգը:
Ռուսաստանը տարածաշրջանում կայունություն հաստատելու կողմնակից է և հակամարտությունների առկայությունը չի բխում իր շահերից: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանն՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության սրացման համատեքստում Ռուսաստանի դերին:
Իրականում մեր ժողովուրդը նույնիսկ 90-ականներին՝ առաջին արցախյանի ժամանակ, մեր մոտից ո՛չ արտագաղթ ա եղել, ո՛չ խուճապ: Մենք եթե տարիներով էդտեղ ապրել ենք՝ 3 կողմից սահման, ուրեմն մենք հոգեբանորեն պատրաստ ենք այս իրավիճակներին:
Այսօրվա հարվածներն էլ անակընկալ չէր, ինչի վրա զարմանանք, դիմացինին չե՞նք ճանաչում։
Ֆրանսիայում հայերը վաղ առավոտյան բողոքի ակցիա էին անցկացնում։ Փակել են А7՝ Լիոնից Մարսել տանող մայրուղին։ Հայաստանի դրոշներով, թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող պաստառներով, Արցախին աջակցող վանկարկումներով նրանք սպասում էին ոստիկանության ծառայողների ժամանմանը՝ ներկայացնելու նրանց իրենց պահանջները։ Ցուցարարները ֆրանսիական հեռուստաալիքներով ուղիղ եթեր էին պահանջում՝ իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու համար։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ռուսաստանի մայրաքաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին, բայց կասկածում Երևանի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով կառուցողական աշխատանքի ունակության վրա:
Երեկ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ։ Վարչապետն արձագանքե՞լ է խմբակցությունների ներկայացրած առաջարկին՝ հետաքրքրվեցինք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից:
Եվրախորհրդարանում Դանիայի «Կարմրականաչ դաշինքը» ներկայացնող պատգամավոր Նիկոլայ Վիլումսենը Եվրամիությունից վճռական քայլեր է ակնկալում ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ:
Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ով հոկտեմբերի կեսերից Արցախում էր, վերադարձել է Տավուշ՝ կազմակերպչական որոշ հարցեր լուծելու ու կրկին Արցախ վերադառնալու առաքելությամբ։ 168.am-ի հետ զրույցում սրբազանը վստահեցրեց՝ հայ զինվորը, սպան ամուր կանգնած են սահմանին։
Սիրիայի մարդու իրավունքների հետազոտության կենտրոնի (SOHR) տվյալների համաձայն` Թուրքիայի կառավարության կողմից ևս 300 սիրիացի վարձկաններ են հավաքագրվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի պատերազմում կռվելու համար, սակայն արդեն դժվարություններ են առաջացել նրանց հավաքագրման առումով:
Առաջնագծի հոգևորականներից 31-ամյա Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորում է ստացել։
Ռուսաստանը միջազգային իրավունքի բոլոր կառույցների պատասխանատու մասնակիցն է, միջազգային պայմանագրերի գծով բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայրենիքը պատերազմական իրավիճակի մեջ է, ընդդիմությունը եւ մասնավորապես՝ Հանրապետականը, իր ողջ ռեսուրսը դրել է բանակին ու պետությանն օժանդակելու համար, իսկ Արցախի նախկին ոչ բարով արտաքին գործերի նախարարը «մեծաբերան »ու «լափառոշ» հայտարարություններ է անում, թե 2016-ին է սկսվել տարածքների կորսման գործընթացը։
Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանն ունեցել է կենդանի ուժի 6 749 կորուստ:
Իրանի բանակի ցամաքային ուժերի հյուիսարևմտյան շրջանի շտաբի հրամանատար Ալի Հաջիլուն հայտնել է, որ բանակի 321-րդ հարձակողական շարժական բրիգադի որոշ ստորաբաժանումներ տեղակայվելու են երկրի հյուսիսարևմտյան սահմաններին:
2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը, Թուրքիայի բացահայտ դրդմամբ, լայնամասշտաբ պատերազմ է սկսել Արցախի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով։
«Քանի որ մենք չգիտենք՝ ամբողջական ինչ փաթեթ է ներկայացված, և ինքը միայն որոշ դրույթներ է նշել, չի կարելի մեկնաբանություն անել: Ամեն դեպքում օգտագործված տերմինոլոգիան մտահոգիչ է»,- նշեց նա:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ տարածաշրջանում կայուն հրադադար չկա: Լեռնային Ղարաբաղում մարտերը շարունակվում են՝ չնայած զինադադարի մասին ավելի վաղ ընդունված որոշումներին:
Ադրբեջանի ԶՈՒ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Հակառակորդը, կոպտորեն խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունները, շարունակում է թիրախավորել խաղաղ բնակավայրերը:
Ադրբեջանական զինված ուժերը կրկին թիրախավորել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի հերթական կեղծիքը` իբր Հայաստանը Սմերչով հարվածել է Բարդային։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամեդ Փակպուրը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ներգրավված հարևաններին նախազգուշացրել է, որ Իրանը չի հանդուրժի որևէ սպառնալիք իր սահմանային շրջանների և բնակիչների անվտանգության նկատմամբ, գրում է Tasnim News Agency-ին:
Թուրքիայում ընդդիմադիր ուժ համարվող, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Միթհաթ Սանջարը նախօրեին խորհրդարանական նիստում անդրադարձել է Թուրքիայի զինուժին և ռազմական ծախսերին հատկացվող բյուջեի թեմային։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱԺ նիստը՝ ՈԻՂԻՂ
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաղչին Բաքու է մեկնել որպես հատուկ բանագնաց Իրանի նախաձեռնած ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու համար:
Կանադայի Սենատի անդամ Լեո Հոսակոսը կոչ է արել Կանադայի կառավարությանը դատապարտել ադրբեջանա-թուրքական համատեղ ագրեսիան և ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին։ Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ–ն։