ՀՀ ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց, որ Մովսես Հակոբյանի հայտարարությունը շատ հարցերի պատասխան տվեց ու լույս սփռեց: Ըստ Շիրինյանի ՝ Մովսես Հակոբյանն այս պատերազմական ժամանակաշրջանի հանցավոր մտադրությունների մասին է խոսել: Սակայն, ոստիկանության գնդապետի կարծիքով՝ պետք է փոքր-ինչ հետ գնալ ու փորձել հասկանալ, թե ինչո՞ւ հասանք այս իրավիճակին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումների շարք է սկսել գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգման հարցեր քննարկելու համար:
168.am-ի տեղեկություններով՝ երեկ Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանին առաջարկել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանին նշանակել Արցախի սոցապ նախարար:
ՀՀ կառավարությունը հրապարակել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսված պատերազմական գործողությունների ու նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարության հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական գյուղերի ու քաղաքների ամբողջական ցանկը։
«Հայաստանն իմ օջախն է», «Ժողովուրդն իմ ընտանիքն է»․․․ սրանք կարգախոսներ են, որոնք Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ դրեց ամիսներ առաջ՝ փորձելով ամրապնդել իր իշխանությունը։ Սրանք կարգախոսներ են, որոնք Հայաստանի փողոցներում փակցնելու համար տասնյակ կամ հարյուր-հազարավոր դոլարներ ծախսվեցին։ Հարկատուների միջոցներից։
Գործող խունտան ոչ պոտենցիալ, ոչ էլ ցանկություն ունի ամորտիզացնելու կապիտուլյացիոն հայտարարության հետագա վնասներն ու ռիսկերը։Արցախի նոր հայաթափվող գյուղերը դրա վառ ու ցավալի օրինակն են։
Հիմա մեկ խնդիր ունեմ, սրանց ծագումնաբանությունը հասկանալ ու քայլեր անել դրանց մեր հասարակությունից վռնդելու ուղղությամբ։
Այս տարվա մարտին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ այսուհետ Թուրքիայի Զինված ուժերի փորձի ուսումնասիրությունը կներառվի ադրբեջանական բանակի պատրաստվածության պլանում, կշարունակվի փորձի փոխանակումը երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում, ինչպես նաև` թուրքական ժամանակակից զենքի, ռազմական տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերումը:
Past.am-ը գրում է․ Ըստ մեզ հասած տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով օրերս ԱԱԾ է հրավիրվել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը` իշխանություններին ուղղված իր քննադատություններ պատճառով:
«Շաբաթ օրն այցելել էինք Արցախ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին, սոցիալ-տնտեսական խնդիրներին և առհասարակ այն աղետին, որն այս իշխանությունները բերեցին Հայաստանի և Արցախի ժողովրդին»,- 168.am-ի հետ զրույցում ամփոփելով Արցախ կատարած այցի արդյունքները՝ ասաց Երևանի ավագանու «Լույս» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Գեղամ Մանուկյանը Կառավարության շենքի դիմաց պատրաստվում է հացադուլի․ ՈւՂԻՂ
«Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը պատրաստվում է ընտանիքը դուրս բերել Հայաստանից: Նոյեմբերի 20-ին նա կապ է հաստատել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ խնդրելով աշխատանք տալ իրեն, Գուտերեշը խոստացել մտածել այդ ուղղությամբ:
Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կառավարական աթոռներին կառչածներ, Ադրբեջանին նվիրվող Արցախի բնակավայրերի ցանկում Ակնաբերդը որ նշել եք, տգիտության ու թյուրիմացության արդյո՞ւնք է, թե՞ ոնց։
«Երբ որ Նիկոլ Փաշինյանը զավթեց իշխանությունը, նա փորձեց արմատախիլ անել բոլոր քիչ թե շատ կայացած բաներն այս ազգի մեջ: Հենց առաջինը դա Երկրապահն էր»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը՝ անդրադառնալով Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ, «Արցախի հերոս» Մանվել Գրիգորյանին «Եռաբլուր»-ում չհուղարկավորելու փաստին:
Հետհրադադարային Արցախում թշնամին ձգտում է նորանոր տարածքներ կորզել։ Մեր կողմից արդեն մարտական դիրքեր են հանձնվել Մարտունու, Մռավի («Եղնիկներ») ուղղությամբ, հարավային ռազմաճակատում թշնամին «դե մենք մի մոմենտ ստե մտել էինք» թյուրքական հին ու բարի հիմնավորմամբ փորձել է տիրանալ Շոշ գյուղին, Մխիթարաշենը մնացել է մեզ, բայց «Զոնտիկներ» իջնելն անհնար է դարձված թշնամու կողմից և այսպես շարունակ։
Իսրայել Հակոբկոխյանը հանդես է գալիս հայտարարությամբ․ ՈՒՂԻՂ
Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Եմենի ապստամբ հուսիթները հայտարարել են, որ հրթիռ են արձակել Կարմիր ծովում սաուդյան Ջիդա քաղաքի Saudi Aramco նավթագազային ընկերության վրա եւ խոստացել են շարունակել այդպիսի գործողությունները: Այդ հաղորդագրությունը հայտնվել է հուսիթների ռազմական ներկայացուցչի Twitter-ում:
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիին: Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանն իր զրուցակցին տեղեկություններ է հաղորդել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարության՝ եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում և Արցախում ստեղծված վիճակի ու ընթացիկ զարգացումների մասին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատում է հետաքրքիր ձևով: Ասածն ամբողջացնելու համար Արա Վարդանյանը հիշեցրեց նախորդ տարի կառավարության մի նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե տեղեկություններ ունեն, որ Արցախում որոշ դավադիր գեներալներ հրահրելու են պատերազմ, որի արդյունքում պարտվելու ենք:
Սայաթ Շիրինյանը՝ Մովսես Հակոբյանի հայտարարության ու ներքին քաղաքական կյանքի մասին. ՈՒՂԻՂ
«Երեկ տարբեր լրատվական կայքերում և ֆեյսբուքյան օգտատերերի մոտ հայտնվեց մի ցանկ, որում թշնամուն հանձնվելիք գյուղերի շարքում, Քարվաճառի շրջանի հատվածում նշված էր նաև Չարեքտար գյուղը:
2.5 տարի հայ հասարակությունը հանդուրժեց Ն. Փաշինյանի բոլոր սխալները, անհեթեթությունները, անօրինականությունները՝ մեկկախարդական բացատրությամբ՝ առաջ վատ էր։Այդպես մենք բաց թողեցինք առջում երևակվող ողբերգությունը։ Այս 2.5 տարվա ընթացքում գրեթե մշտապես հնչել են ահազանգեր։ Առնվազն 20-25 հոգի՝ հանրային դեմքեր, գրեթե ամենօրյա ռեժիմով զգուշացրել են այսօրվա հեռանկարի մասին։
Արա Վարդանյանը՝ Մովսես Հակոբյանի հայտարարության ու ներքին քաղաքական կյանքի մասին. ՈՒՂԻՂ
Փաշինյանի ամենամեծ հանցագործությունը կուտակված պասիոնար պայթյունն անիմաստ ու աննպատակ ծախսելն էր։ Ակնհայտ էր, որ 2018թ․ ոգևորությունը չի կարող կրկնվել օբյեկտիվ՝ զուտ այս նշված քաղաքագիտական կամ սոցիոլոգիական պատճառներով։ Կուտակված լիցքը միայն Նիկոլին իշխանության բերելու համար ծառայեցնելը չափազանց փոքր, չնչին նպատակ էր՝ ազգային այդ հսկայական հարստությունը ծախսելու համար։ Ըստ էության, այդ լիցքը հողակցվեց, պարպվեց։
Այսօր Հայաստանից շատ բան է կախված։ Որքան շուտ Հայաստանում ձևավորվի առողջ և պրոֆեսիոնալ իշխանություն, որքան արագ մենք կարողանանք վերագտնել աշխարհում մեր կորցրած դիրքերը, որքան նպատակային լինենք մեր երկրի շահերի առաջ մղման մեջ, այնքան հեշտ կլինի նաև մեր Սփյուռքի համար։
Հայաստանի վարչապետի աթոռին բազմած Նիկոլի գլխավոր երազանք է եղել հասնել իշխանության և ինչ-որ ձևով մտնել պատմության մեջ։
Այն, որ իրականում Մոսկվային և անձնապես Պուտինին մեծ շնորհակալություն պետք է ասվի, որևէ կասկած չկա։ Բայց պիտի հասկանանք, ով պետք էդա ասի։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Գեներալ Մովսես Հակոբյանի շուրթերից ճշմարտությունը հնչեց, իսկ ճշմարտությունը, որպես կանոն, լինում է կոշտ ու դաժան, անզիջում ու աններում: Այդ ճշմարտությունը լսելուց հետո մենք կարո՞ղ ենք ներել որևէ մեկին, ներել ինքներս մեզ, կարո՞ղ ենք ինքներս մեզ հետ հաշտ ու խաղաղ ապրելու հնար ու եզր գտնել: Մեզ ասել են, որ մենք պետություն ենք, և մենք հավատացել ենք, որովհետև հաճելի է պետություն, պետականություն ունեցողի զգացողությամբ ապրելը: Մեզ ասել են, որ մենք մարդ ենք, և մենք հավատացել ենք, քանի որ նույնպես հաճելի է մարդ` բանական էակ կոչվելը և այդ զգացողությամբ ապրելը: