Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անկախ այն հանգամանքից, թե ով ինչ ակնկալիքներ ունի ՌԴ-ից, համանախագահ երկրներից կամ մյուսներից մեկ է՝ եթե մենք մեր խնդիրը չուզենանք լուծել, պայքարել ոչ մեկ մեր փոխարեն մեր հարցը չի լուծելու։
Չինաստանում ուղևորափոխադրող Boeing 737 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերված նմուշներում պայթուցիկ բաղադրիչներ չեն հայտնաբերվել:
ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը շաբաթ օրը հայտարարել է, որ Իրանը և համաշխարհային տերությունները շատ մոտ են 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ համաձայնությանը, որը կսահմանափակի Թեհրանի միջուկային ծրագիրը՝ կոշտ պատժամիջոցները չեղարկելու դիմաց:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նամակ է հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտին և ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչ Քարի Հենրիկսենին։ Այս մասին Աղաջանյանը գրում է ֆեյսբուքյան իր էջում։
Այս տարվա փետրվարին Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ ստեղծվեց ներդրումային կոմիտեն։ Կոմիտեի ստեղծման հիմքում գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի նախնական ընտրության, առաջնահերթությունների որոշման հաստատման և վերջիններիս վերաբերյալ որոշումների կայացման գաղափարն է։ Սահմանվել էր, որ Ներդրումային կոմիտեի նիստերը նախագահելու է ՀՀ վարչապետը, իսկ նրա բացակայության դեպքում՝ փոխվարչապետը։
Տեղի է ունենում այն, ինչ ակնկալվում էր. Ադրբեջանը, օգտվելով Ուկրաինայի խնդրի վրա աշխարհի ուշադրության կենտրոնացումից, քայլեր է կատարում` ավարտին հասցնելու իր հակահայ ծրագրերը, որոնք իրականացնելու նորագույն հանգրվանն սկսվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմով:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Վարշավայում կհանդիպի Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի և պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Բոսֆորի նեղուցում ականի նմանվող օբյեկտը չեզոքացնելու մասին:
Նիկոլ Փաշինյանը հիմնականում աշխատում է ներքին լսարանի վրա, բայց կառավարության նիստում արցախահայության իրավունքների պաշտպանության և Ադրբեջանի հասցեին սուր քննադատությունն ուղղված էր, ավելի շատ արտաքին լսարանին։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Ուկրաինայի իշխանությունները մարտի 26-ին կիրականացնեն խաղաղ բնակիչների տարհանումը 10 հումանիտար միջանցքներով:
Ադրբեջանական ԱԹՍ հարվածներից երեկ ունեցել ենք 3 զոհ և 15 վիրավոր, ադրբեջանական կողմը ևս ունեցել է զգալի կորուստներ:
«Հայկական կողմը նպատակ է դրել Ռուսաստանին տարբեր ուղղություններով, մասնավորապես՝ խաղաղապահներին թիրախավորել, նրանց տարածաշրջանից հեռացնելու համար։ Հայաստանը եռակողմ հայտարարության մի կողմն է, և այդ հայտարարության տակ կա Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, հետևաբար՝ նա ավելի քան պարտավոր է հետևողական լինել, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտականությունները։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից դիվերսիոն գործողությունների փորձի վերաբերյալ բացարձակ սուտ է, որը սեփական սադրանքները կոծկելու պարզունակ նպատակ է հետապնդում:
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական երեք ինքնաթիռ եւ վեց անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է «Интерфакс-АВН»-ը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 25-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել պաշտոնական գրությամբ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին` ելնելով Արցախի Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում կոչով դիմել է ՀՀ իշխանություններին։ Նա մասնավորապես գրել է․ «ՀՀ իշխանություններ, ճանաչեք Արցախի անկախությունը»։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի և ուրբաթ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շփման գծում:
Ադրբեջանում ձեզ թվում է՝ բայրաքթարներ այնքան շատ կան, որ կարող են ժամը մեկ կիրառե՞լ։ Ոչ, միամիտներ ջան, պարզապես իրենք շարունակաբար բայրաքթար են գնում, իսկ մենք ԱԺ նախագահի ավտոմեքենա, ԱԺ աշխատակազմին՝ միանման հագուստ, իսկ մենք ԱՆ նախարարին արտոնյալ բիզնես ենք ստեղծում, ԱԺ նախագահին՝ մի մեծ խմբով Բալլի ենք գործուղում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային օրենք, որը մարտական վետերանի կարգավիճակ է շնորհում Ուկրաինայում և Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասնակիցներին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այստեղ միայն անհասկանալի է ՀՀ իշխանության անփոփոխ կարգախոսը, թե մեկ է՝ մենք շարժվում ենք խաղաղության օրակարգով։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ապակայունացնող գործողությունների մասին մարտի 25-ին զրուցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև կոնգրեսականներ Ֆրենք Փալոնի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ։
: Ֆրանսիան մտահոգ է ադրբեջանական զորքերի կողմից Լեռնային Ղարաբաղում առաջխաղացման մասին տեղեկությունների առնչությամբ:
Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժի առնչությամբ:
Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում: Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են:
«Պպզողների իշխանություն ա սա» քաղաքացիների խոսքով՝ «երկիրը դարձել են ոստիկանական աշխարհ»:
ՀՀ իշխանական շրջանակների կողմից վերջին օրերին հակառուսական տրամադրություններ են գեներացվում։ Փորձ է արվում Արցախում առաջացած թե՛ հումանիտար, թե՛ անվտանգային խնդիրները «ջարդել» ռուսական կողմի վրա՝ Արցախում Փառուխ գյուղի հանձնման, իրավիճակի սրման համար պատասխան պահանջելով Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներից։
Եվրամիությունը գործիքակազմ ունի գազի գները նվազեցնելու համար, դրա ներկայիս գներն անընդունելի են:
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 590-ով:
Ֆինլանդիայի եւ Ռուսաստանի միջեւ Allegro գնացքներով ուղեւորների երկաթուղային հաղորդակցությունը (ՈւԵՀ) դադարեցվում է երկուշաբթի օրվանից՝ մարտի 28-ից: Այդ մասին հաղորդել է VR Group ֆիննական օպերատորը: