Բաժիններ՝

Ֆինլանդիան մարտի 28-ից կդադարեցնի ՌԴ-ի հետ ուղևորների երկաթուղային հաղորդակցությունը

Ֆինլանդիայի եւ Ռուսաստանի միջեւ Allegro գնացքներով ուղեւորների երկաթուղային հաղորդակցությունը (ՈւԵՀ) դադարեցվում է երկուշաբթի օրվանից՝ մարտի 28-ից: Այդ մասին հաղորդել է VR Group ֆիննական օպերատորը:

Մարտի 1-ին ֆիննական VR Group պետական երկաթուղային կոնցեռնը հաղորդել է, որ դադարեցնում է «Ռուսաստանի երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության հետ համագործակցությունն ուկրաինական հակամարտության ֆոնին՝ մինչեւ հատուկ կարգադրություն:

Նշվում է, որ իշխանությունների պահանջով ուղեւորների փոխադրումներն Allegro գնացքով առայժմ կշարունակվեն, որպեսզի VR Group-ը կարողանա ապահովել Ռուսաստանից ֆինների վերադարձն իրենց տներ: Ավելի վաղ Եվրամիությունը փակել է իր օդային տարածությունը Ռուսաստանից ինքնաթիռների համար, Ռուսաստանը պատասխանել է հայելային, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031