Նիկոլը «վախեցած» ուլտիմատում տվեց ՌԴ-ին՝ Արցախի մասով. Կարեն Քոչարյան․ «Փաստինֆո»

Նիկոլ Փաշինյանը հիմնականում աշխատում է ներքին լսարանի վրա, բայց կառավարության նիստում արցախահայության իրավունքների պաշտպանության և Ադրբեջանի հասցեին սուր քննադատությունն ուղղված էր, ավելի շատ արտաքին լսարանին։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը հստակ ՌԴ-ին հասկացրեց, որ Արցախում էթնիկ զտումներ անցկացվելու դեպքում այնտեղ հայ չի մնա, իսկ եթե հայ չմնա, ապա ռուս խաղաղապահները ոչ մեկին պետք չեն։

«Հետևաբար Արցախի հայությունը ձեզ է պետք է, հարգելի ռուսներ, ոչ թե ինձ։ Այսինքն՝ Փաշինյանի ասածը հետևյալն է ռուսներին՝. եթե գազի հարցը չլուծեք, մարդիկ դուրս կգան այնտեղից, եթե կրակոցների ու անվտանգության հարցը չլուծեք, նորից մարդիկ դուրս կգան։ Մեծ առումով Փաշինյանը ճիշտ է ասում, բայց, անում է դարձյալ վախվորած ու ոչ ուղիղ, չի ասում պարզ, որ հարգելի ռուսներ, եթե այս հարցերը չեք լուծում, մեր հայրենակիցներին այնտեղից կտարհանենք»,- ասել է քաղտեխնոլոգը։

Բանախոսն անդրադարձել է նաև Ուկրաինական պատերազմին ու դրա հնարավոր հետևանքներին ՀՀ-ի վրա։

Տեսանյութեր

Լրահոս