Բաժիններ՝

Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել է 590-ով

Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 590-ով: Մահացել է 10 մարդ։

Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 1 միլիոն 645 հազար 301 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել է 3247 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել է հաղթահարել է 1 միլիոն 611 հազար 688 հիվանդ:

Մահացել է 16 հազար 698 մարդ: Մեկ օրում արվել է կորոնավիրուսի 20 հազար 918 թեստ, այդ թվում 18 հազար 675-ը՝ հակագենի եւ 2 հազար 243-ը՝ ՊՇՌ-թեստ:

Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է 2, 82 տոկոս, վերջին 14 օրում՝ 5,14 տոկոս, վերջին յոթ օրում՝ 3,86 տոկոս:

Ներկա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ է ստացել 2 միլիոն 850 հազար 298 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 1687 հոգի:

Ներկայում ստացիոնար հսկողության տակ գտնվում է 714 մարդ: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս