Ֆրանսիան կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել զորքերը Փառուխի և Խրամորթի շրջաններից

Ֆրանսիան մտահոգ է ադրբեջանական զորքերի կողմից Լեռնային Ղարաբաղում առաջխաղացման մասին տեղեկությունների առնչությամբ: Այս մասին հայտարարություն է արել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը:

«Ֆրանսիան ցավում է Լեռնային Ղարաբաղում գրանցված միջադեպերի, մասնավորապես զինված միջադեպերի ու Փառուխի և Խրամորթի շրջաններում զորքերի առաջխաղացման առնչությամբ: Այն կոչ է անում ուժերին, որոնք, ինչպես ասվում է, առաջ են շարժվել, հետ քաշվել նախկին դիրքեր՝ համաձայն կրակի դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության»,- ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել նաև Լեռնային Ղարաբաղում գազամատակարարման խաթարումների կապակցությամբ՝ պահանջելով վերականգնել տեղի բնակչության մշտական գազամատակարարումը: Նշվել է, որ այս հարցը բարձրացվել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի՝ Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հեռախոսազրույցներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031