Բահրեյնի հակաօդային պաշտպանության միջոցները վերջին երկու շաբաթվա ընթացքում ոչնչացրել են Իրանից արձակված ավելի քան 200 անօդաչու թռչող սարք և 124 հրթիռ։ Այս մասին հայտնում է թագավորության պաշտպանության բանակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ռոբերտ Փեյփը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրանական Խարգ կղզին ռմբակոծելու հրամանը տվել է «հուսահատությունից դրդված»։
Լեհաստանի զինված ուժերը բարձրացրել են իրենց մարտական ինքնաթիռները՝ Ուկրաինայի ուղղությամբ ռուսական հրթիռային հարվածների պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է BBC-ն։
Մոտ 2500 ծովային հետևակայիններ պատրաստ են երկշաբաթյա ուղևորության Ճապոնիայից Մերձավոր Արևելք, հաղորդում է Associated Press-ը։
Նշվում է, որ անցած ուրբաթ CNN հեռուստաալիքը հայտնել էր առնվազն 11 զոհի մասին։ Մինչդեռ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ավելի վաղ հայտարարել էր, թե հակամարտության ընթացքում ԱՄՆ-ի և Իսրայելի ավելի քան 680 զինվորական է զոհվել կամ վիրավորվել։
Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման միջադեպը անվանել է ագրեսիայի դրսևորում։
Ադրբեջանը ռազմական նշանակության արտադրանք է արտահանում գրեթե 20 երկիր։
Պետք է ուսանողների ու բուհերի միջև դնենք մրցակցային սկզբունքը՝ կրթությունն անվճար անցնելու համար
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների մեկնարկից ի վեր Մերձավոր Արևելքում ավելի քան 52,000 չվերթ է չեղարկվել։ Այս մասին հայտնում է Pars Today-ը՝ վկայակոչելով Cirium վերլուծական ընկերության տվյալները։
Պատահականության բերումով մարդիկ հայտնվում են բանտերում ու դատվում 3-5 տարի. Գագիկ Մակարյան
ԵՄ ութ երկիր կոչ է արել արգելել ռուս զինվորականների մուտքը Շենգենյան գոտի։ Դրա մասին ասվում է Գերմանիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի պետությունների և կառավարությունների ղեկավարների նամակում՝ ուղղված Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. նամակի բովանդակության մասին հայտնել է DW-ն։
Դա գեղեցիկ փաթեթավորված սուտ է. Աշոտ Հարությունյան
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը կոչ է արել Իրանին դադարեցնել հարևան երկրների վրա իրականացվող հարվածները, հաղորդում է «Al Jazeera»-ն։
ՔՊ-ի համար համախմբումը մահացու սցենար է. էդ ուղղությամբ ենք գնալու. Լևոն Զուրաբյան
Իրանի արևմուտքում ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով 6 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է «Fars» գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Սովորաբար ազատ տնտեսական գոտիների հիմքում դրվում է արտոնյալ հարկային ռեժիմը. Ատոմ Մարգարյան
Կարող եք՝ օգնեք, չէ, քար մի՛ նետեք. Թաթուլ Մանասերյանը՝ ընդդիմադիրներին
Արտախորհրդարանական ուժերի հետ քննարկում ունենք, բայց մեր վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է. դա չի քննարկվում. Ալիկ Ալեքսանյան
AFP-ն հաղորդում է, որ Իսրայելի օդային հարվածի հետևանքով Լիբանանի հարավում սպանվել է 12 բուժաշխատող։
Հաղորդվում է, որ բոլոր 84 զոհվածների մարմինները Իրանի դեսպանատանն են փոխանցվել մարտի 13-ին և հայրենիք են տեղափոխվել թուրքական ավիաընկերության չարթերային չվերթով, որն իրականացվել է Շրի Լանկայի Մատալա միջազգային օդանավակայանից։ Ընդ որում, ինքնաթիռի ժամանման վայրը չի հրապարակվում։
«Զոհվել են նույն ընտանիքի վեց անդամներ, որոնք բնակվում էին այդ շենքում, այդ թվում՝ վեց ամսական մի երեխա»,- նշված է գործակալության հաղորդագրության մեջ:
Պետությունը Ադրբեջանի նվաստ կամակատարի աստիճանի իջեցրած այս ողորմելին խոսում է անկախության աննախադեպ աստիճանի մասին. Լևոն Զուրաբյան
Լուսանկարիչները առաջին անգամ լուսանկարել են B-21 Raider անտեսանելի ռմբակոծիչը Կալիֆոռնիայի վրայով փորձնական թռիչքի ժամանակ վերալիցքավորման ժամանակ։ Այս ինքնաթիռը Պենտագոնի ամենագաղտնի նախագծերից մեկն է և կարող է կրել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային զենք, ըստ Interesting Engineering-ի։
Կուբայի կոմունիստական իշխանությունները հայտարարել են, որ Վատիկանի հետ բանակցություններից հետո ազատ կարձակեն 51 բանտարկյալի։ Հավանան սա անվանել է բարի կամքի դրսևորում։ Վատիկանը նախկինում միջնորդ կողմ է եղել Կուբայի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններում։
Իշխանափոխությունից հետո ինքս նախաձեռնելու եմ համաժողովրդական դրամահավաք՝ Նիկոլի բնակարանը գնելու համար, այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Երբ սկսեցին հրթիռակոծել Իրանը, կարծիքներ հնչեցին, որ ռադիոակտիվ ֆոնին մարդկանց մոտ շնչառական և ինքնազգացողության հետ կապված խնդիրներ են նկատվել։ Արդյոք կենտրոնը հետազոտե՞լ է այս ընթացքում ռադիացիոն անվտանգության մակարդակը, և որքանո՞վ է այն Հայաստանում այսօր նորմայի սահմաններում։
Ավստրալիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությունը հրամայել է Լիբանանում գործուղված ոչ առանցքային ավստրալացի դիվանագետներին հեռանալ՝ անվտանգության վիճակի վատթարացման պատճառով։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը։
ՀԱԿ 91-ամյա անդամ Մարգո Այվազյանի ուղերձը կարդում է 18-ամյա Արի Անդրանիկյանը
ԱՄՆ-ի հետ կապված նավթային ընկերությունների ողջ նավթային, տնտեսական և էներգետիկ ենթակառուցվածքը կվերածվի մոխրի կույտի իրանական համապատասխան ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում, հայտարարել է Իրանի ռազմական հրամանատարության Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆագարին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Ընդդիմադիր դաշտի համագործակցությունն իր արդյունքը կտա. Մեսրոպ Առաքելյան