Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով:
Ինչպես տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, շնորհավորական ուղերձում նշված է․
«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով։ Ես անհամբեր սպասում եմ մեր համագործակցության շարունակմանը և Խորվաթիայի և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և Եվրամիության հետ նրա խորացող գործընկերությանը, որը հիմնված է ժողովրդավարության, կայունության և բարգավաճման նկատմամբ մեր համատեղ հանձնառության վրա»։
Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան մտնելու անցողիկ շեմը հաղթահարել է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար 160 կամ 49,825 տոկոս ձայներով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 հազար 88 կամ 23,281 տոկոս ձայներով, «Հայաստան» դաշինք՝ 145 հազար 113 կամ 9,934 տոկոս ձայներով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քվեարկության նախնական արդյունքներով կկարողանա մեծամասնություն ստանալ խորհրդարանում և ձևավորել կառավարություն։

