Ռուսական կողմը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում. Զելենսկի

Ռուսական կողմը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում՝ միաժամանակ բախվելով մարտական շփման գծում արդյունավետության անկման հետ։ Այս մասին The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Միջազգային ասպարեզում Ռուսաստանը վերջերս մի քանի քաղաքական պարտություն է կրել։ Ապրիլին Եվրոպայում Պուտինի ամենամոտ դաշնակիցը՝ Վիկտոր Օրբանը, ջախջախիչ պարտություն կրեց Հունգարիայի համընդհանուր ընտրություններում։ Կրեմլամետ թեկնածուներին աջակցելու Ռուսաստանի վերջին ջանքերը Մոլդովայում և անցած հանգստյան օրերին Հայաստանում նույնպես ձախողվեցին։

Նրանք կորցնում են իրենց ազդեցությունը տարբեր երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ ՌԴ-ն մեկուսացված է Եվրոպայի ներսում, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներից, այնպես որ, ՌԴ-ն մենակ է:

Ուկրաինական պետության ղեկավարն ընդգծել է, որ ներկայիս արտաքին քաղաքական կուրսը հանգեցրել է եվրոպական պետությունների և ԱՄՆ-ի կողմից երկրի դիվանագիտական մեկուսացմանը։

Զելենսկին հավելել է, որ դաշնակիցների թվի կրիտիկական կրճատումը և միջազգային կապերի դեգրադացումն անխուսափելիորեն կհանգեցնեն ներքին հետևանքների։ ՌԴ ներսում հասարակական կարծիքի տրանսֆորմացիան, Զելենսկու խոսքով, բացառապես ժամանակի հարց է։

Պաշտոնական Կիևն ակնկալում է, որ քաղաքացիների կողմից մեկուսացման գիտակցումը կհանգեցնի երկրի ղեկավարությանը և անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված համակարգային հարցերի առաջացմանը՝ ընտրված արտաքին քաղաքական վեկտորի նպատակահարմարության վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930