Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ինտենսիվ փուլը կարող է սկսվել առաջիկա օրերին:
Անկարայի Գելբաշի շրջանի դատարանը հաստատել է Թուրքիայի հեռահաղորդակցության և կապերի վարչության որոշումը՝ արգելափակել երկրի տարածքում գործող մի շարք կայքերին մատչումը, որոնց թվում է նաև ռուսական Sputnik գործակալությունը, հայտնում է Anadolu գործակալությունը:
Իտալական Sky TG24 հեռուստաալիքը, որի ներկայացուցիչները ապրիլի սկզբին գտնվում էին Լեռնային Ղարաբաղում՝ նկարահանումներ իրականացնելու նպատակով, ռեպորտաժ են պատրաստել, որտեղ ցուցադրում են ադրբեջանցիների վայրագությունները Թալիշում:
Մոսկվայի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ հարձակվել են Ադրբեջանի դեսպանության աշխատակցի վրա, հայտնում է LifeNews-ը: Դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Ջալալօղլու Գուլիևին և Դիլհամ Ասկերովին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում կատարելով Բաքվի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլախ Հուսեյնովին:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին մեկօրյա այցով ժամանել է Թեհրան, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Թուրքիայի Զինված ուժերի 4 զինծառայող և 1 ոստիկան է սպանվել, ևս 12-ն ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դեմ Թուրքիայի հարավ-արևելքում իրականացված հակաահաբեկչական գործողության իրականացման ժամանակ:
Օկուպացված տարածքների չճանաչման քաղաքականությունը մնում է նախկինը, սակայն երկխոսությունը Ռուսաստանի հետ հարկավոր է շարունակել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ քննադատության է ենթարկել ԼՂ հարցի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:
«Եվրապատգամավորներն անհանգստացել են հայ-ադրբեջանական հակամարտությամբ» հոդվածում ռուսական «Նեզավիսիմայա գազետայի» տեսաբան Յուրի Ռոքսը գրում է, որ Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործություններով կարող է զբաղվել միջազգային տրիբունալը:
Ռուսաստանի բնակիչների երեք քառորդը (76 տոկոս) այս կամ այն չափով տեղյակ է այն մասին, որ ապրիլի սկզբին երկար տարիներ տևող զինադադարից հետո վերսկսվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը, հայտնում է «Հանրային կարծիք» հիմնադրամը:
Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգանը պլանավորում է այցելել Մոսկվա, որպեսզի մասնակցի ապրիլի 26-27-ը կազմակերպվելիք անվտանգության համաժողովին ու հանդիպի իր ռուս գործընկերոջ հետ, հայտնում է RIA Novosti-ն:
Ադրբեջանում նավթի արդյունահանումը 2016թ. առաջին եռամսյակում կազմել է 10 մլն 520,2 հազար տոննա նավթ, ինչը 1,5%-ով պակաս է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեին:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի աշխատակիցները Թուրքիայի իշխանություններից պահանջել են տվյալներ ներկայացնել Սիրիայի հետ սահմանին փախստականների մահվան հնարավոր դեպքերի մասին:
Թուրքիայի և Ռուսաստանի միջև պատերազմի առաջացման հավանականություն չկա: Այս մասին, ինչպես հայտնում է Trend-ը, հայտարարել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, պաշտոնաթող գեներալ Իլքեր Բաշբուղը:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Էլ-Կուդս» էլիտար ստորաբաժանման ղեկավար Կասեմ Սուլեյմանին այցելել է Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Fox News հեռուսաալիքը:
Երեկ Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցություն կազմակերպության 13-րդ գագաթաժողովի շրջանակներում Իրանի նախագահ Հասան Ռուհանին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Trend-ը:
Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ:
Շարունակվում են ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները:
«Եվրամիությունը չի կարծում, թե Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին սրացումների նախաձեռնողն է, ինչպես այդ մասին գրում էին ռուսական ԶԼՄ-ները: Թուրքիան Մինսկի գործընթացի մասնակից է, և մենք ականատեսն ենք այն բանին, թե ինչպես է այդ երկիրը Եվրոպայի մյուս երկրների հետ միասին, հանդես գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովին:
Թուրքիայի ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտը (TEM) նախազգուշացրել է Թուրքիայում և Բելգիայում պատրաստվող ահաբեկչական հարձակումների մասին, գրում է Hurriyet-ը:
Թուրքիայի հարավարևելյան Հիլվան քաղաքի 5 բնակիչ է կալանավորվել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար:
ԱՄՆ պետքարտուղարի օգնականի բիզնեսի և էկոնոմիկայի հարցերով առաջին տեղակալ Կուրտ Թոնգը ապրիլի 14-15-ը կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությանը:
Հայտնի է դարձել, որ հանդիպումը տեղի է ունեցել Յըլդըզ պալատում և մամուլի համար փակ է եղել: Հանդիպումը տևել է մոտ 45 րոպե, հայտնում է Trend-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հայտնում է Anadolu գործակալությունը:
Վրաստանի Պոնիչալա գյուղում, որտեղ բնակվում են ադրբեջանցիներ, զինված հարձակում է տեղի ունեցել, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են արել Լեռնային Ղարաբաղում պահպանել կրակի դադարեցման ռեժիմը: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Երեկ կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, տեղեկացնում է APA գործակալությունը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ու նրա կինն այսօր Դամասկոսում քվեարկել են Սիրիայում անցկացվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ամուսինները քվեարկել են «Ասադ» ընտրատեղամասում, հայտնում է սիրիական SANA գործակալությունը: