ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Կարեն ճշմարիտյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպվել է` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների:
ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Երիցյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից:
Վերջին շրջանում զանգվածային լրատվության մի շարք միջոցներ հարցումներով դիմում են ՀՀ ֆինանսների նախարարությանը` հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձի չեղարկման մասին «լուրերի» ճշգրտման համար:
Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև կնքվել է Քաղաքական համագործակցության համաձայնագիր: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից այն ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 24-ի կարգադրությամբ` Արմեն Հարությունյանը նշանակվել է Նախագահի ռեֆերենտ:
Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 16-ի հրամանագրերով պարգևատրվել են մի խումբ եվրոպատգամավորներ: ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, պատգամավոր Յացեկ Սարիուս-Վոլսկին (Լեհաստան) պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ հերթական խորհրդակցությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը փետրվարի 22-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին ու աշխատակազմին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ նախագահ Վազգեն Ռշտունուն. ՀՀ Նախագահի 2016 թվականի փետրվարի 19-ի հրամանագրերով՝ Վազգեն Ռշտունին նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, իսկ Դավիթ Հարությունյանը՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ:
Արցախի խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունները փետրվարի 23-ին նամակով դիմել են Նախագահ Բակո Սահակյանին՝ առաջարկելով ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով:
2016թ. բանակային նոր ուսումնական տարվա մեկնարկային գործընթացների շրջանակում, փետրվարի 22-ից 23-ը ՊԲ շտաբի վարչության անձնակազմի ներգրավմամբ, տեղի են ունեցել մարտավարաշարային պարապմունքներ:
Այսօր` փետրվարի 23-ին, Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հյուրընկալեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին:
Փետրվարի 23-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնը վարկային համաձայնագիր են ստորագրել, որով Համաշխարհային բանկը ՀՀ-ին կտրամադրի 55 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ` 25 տարի մարման ժամկետով, որից 14,5-ը` արտոնյալ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:
Փետրվարի 22-ին ՊԲ շտաբի նիստերի դահլիճում ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են համաբանակային կարևորության մի շարք հարցեր:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակին և զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել մեղվաբուծության, թռչնաբուծության, անասնապահության և անասնաբուժության զարգացման հեռանկարներին, ներկայացվել են տարբեր առաջարկություններ:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 24-25-ը կայցելի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 50-ամյակին նվիրված նախարարական հանդիպմանը:
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի մշակութային ժառանգության հանրայնացման գործում ունեցած ավանդի համար եւ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ գրող, հայագետ Կիմ Բակշին պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
Փետրվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին` Հայաստանում աշխատանքային գործունեության ավարտի կապակցությամբ:
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում:
Հանդիպման ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը հյուրերին ներկայացրել է Մայր Աթոռի հիմնադրման պատմությունը և առաքելությունը հայ ժողովրդի կյանքում: Նորին Սրբությունն անդրադարձ է կատարել Քրիստոնեական Քույր Եկեղեցիների հետ ինչպես պատմության խորքերում, այնպես և այսօր Հայոց Եկեղեցու ունեցած ջերմ կապերին ու փոխհարաբերություններին` դրա վառ վկայություն նկատելով տարբեր առիթներով հոգևոր պետերի այցերը Մայր Աթոռ Ս. Էջմիածին:
Խորհրդակցության ավարտին՝ Սեյրան Օհանյանը և Գևորգ Կոստանյանը հստակ ցուցումներ տվեցին՝ գնումների գործընթացի վերահսկողության ուղղությամբ կազմել համատեղ աշխատանքային պլան և ինքնուրույն աշխատանքով հետևողականորեն շարունակել ոլորտի բարելավումը՝ ուշադրություն չդարձնելով անհիմն շահարկումներին:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մեր կարևորագույն պետական տոներից մեկի` Արցախի վերածննդի օրվա առթիվ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքը, համաձայն որի 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-79-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով. «5.1) արտակարգ իրավիճակների նախարարություն.». 15-րդ կետի «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինվել է «տարածքային կառավարման և զարգացման» բառերով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջել է «Մեգերյան կարպետ»-ի արտադրամասերով և թանգարանով՝ ծանոթացել ընկերության գորգագործական աշխատանքներին: Ընկերության ղեկավարները վարչապետին են ներկայացրել «Մեգերյան կարպետ»-ի զարգացման առաջիկա ծրագրերը: Վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել ներդրումային նոր ծրագրերի իրականացման և նոր աշխատատեղերի ստեղծման համար: