Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 4-ին այցելել է Մարտունու շրջան եւ Կարմիր Շուկա ավանում խորհրդակցություն հրավիրել շրջվարչակազմի ու համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված 2016 թվականի հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին:
Արցախում շարունակում են ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ իրականացրած խոշտանգումների վերաբերյալ փաստահավաք գործունեությունը:
Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 570 կրակոց:
Կենտրոնական բանկի խորհրդի օգոստոսի 2-ի որոշումներով գրանցվել և լիցենզավորվել է «ԱՌԱՋԻՆ ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել նախարար Արծվիկ Մինասյանի հանդիպումը Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության անդամների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 4-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել է Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ազգային տարազների ցուցահանդես վաճառքին:
Պաշտպանի այցի նպատակն է ուսումնասիրել նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը: Առանձնազրույցների արդյունքներով համապատասխան գրություններ են ուղարկվելու նախաքննության մարմիններին: Ա. Մարտիրոսյանը, Դ.Սանասարյանը, Ա.Ղուկասյանը կամ Ա.Խանդոյանը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի վերաբերմունքի, պահման պայմանների կամ բուժօգնության կազմակերպման առնչությամբ բողոքներ չեն ներկայացրել։
Օգոստոսի 2-4-ը ՊԲ ինժեներական զորամասի բազայի վրա անց են կացվել հրամանատարական հավաքներ, որոնց մասնակցում էին բանակի կենտրոնական ենթակայության զորամասերի ինժեներական դասակների հրամանատարները:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոսոտոսի 4-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա առթիվ:
Որևէ պետական մարմին չի կարող ազդել հանրային պաշտպանների անկախությանը, միջամտել նրանց գործունեությանը: Հանրային պաշտպանի գրասենյակը հավատացնում է, որ լինելու է հետևողական, որպեսզի յուրաքանչյուր գործով առավել արդյունավետ ու որակյալ պաշտպանություն իրականացվի, իսկ առկայության դեպքում` հանրային պաշտպանի յուրաքանչյուր թերացում դառնալու է քննարկման առարկա: Հանրային պաշտպանի գրասենյակը պատրաստակամ է իրականացնել հանրային պաշտպանության կարիք ունեցող յուրաքանչյուր անձի պաշտպանությունը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը Երևանի կայազորի զորամասերից մեկում պայմանագրային հիմունքներով ծառայության է հրավիրում արական սեռի մինչև 40 տարեկան, պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած քաղաքացիների։
Ս. Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Կարապետ Դավթյանը նշանակվել ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ:
Օգոստոսի 4-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Վահան Վահեի Միքայելյանը:
Հանձնարարում եմ բոլոր նախարարներին կիսամյակի արդյունքներն ամփոփելիս հանրությանը ներկայացնել ոչ միայն ձեռքբերումները, այլև իրենց տարեկան և հեռանկարային օրակարգում գտնվող կոնկրետ նախաձեռնությունները, ծրագրերը, դրանցում հանրությանը ներգրավելու հնարավորությունները: Միայն թափանցիկ և մասնակցային գործընթացն է, որ մեզ հնարավորություն կտա ստեղծել արդյունավետ և մրցակցային գործարար միջավայր, բարձրացնել տնտեսության մրցունակությունը և կենսունակությունը»:
Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել 31-րդ օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով Բրազիլիա մեկնած Հայաստանի պատվիրակության անդամներին:
Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 36 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 430 կրակոց, այդ թվում 52 կրակոց դիպուկահար հրացաններից:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են ՀՀ զինված ուժերի 2016 թվականի պատրաստության պլանի համաձայն անցկացված հավաքի արդյունքները:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Վարչապետը նախ Կարճաղբյուր համայնքում ծանոթացել է Սևանա լճի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության համալիր զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող ձկնաբուծարանի հիմնման աշխատանքների ընթացքին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 3-ին ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին եւ տնօրենի տեղակալ Սուրեն Պողոսյանին:
ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից հուլիսի 30-ին հանրապետության նախագահին ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը բաղկացած է նախաբանից, մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, կառավարման համակարգը, դատական իշխանությունը, տեղական ինքնակառավարումը եւ հանրաքվեն բաժիններից:
Ինչպես հայտնել ենք, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով՝ հուլիս 29-30-ին Սարի թաղում կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություններ են սկսվել՝ ինչպես ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժ կիրառելու, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու և նրանց տեխնիկական միջոցները վնասելու դեպքերով:
Հուլիսի 17-31-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ նախաքննության տարբեր մարմիններում հարուցվել եւ քննվում են քրեական գործեր: Այդ կապակցությամբ վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ այդ գործերով անհրաժեշտ է ապահովել բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն՝ հնարավոր առավելագույն թափանցիկության եւ հաշվետվողականության պայմաններում: Ընդ որում, դա պետք է անել այնպես, որ ապահովվի այդ վարույթների արդյունքների նկատմամբ ողջամիտ կանխատեսելիություն:
Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Օգոստոսի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում:
Տող գյուղի մոտակայքում երկրի ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել Հադրութի շրջվարչակազմի եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված 2016 թվականի հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին:
Ըստ այդմ, Սարի թաղը սպասարկող հ.հ. 9 և 21 ավտոբուսային, ինչպես նաև նշված փողոցով անցնող հ. 14 միկրոավտոբուսային երթուղիները ներկայումս գործում են իրենց հաստատված (սահմանված) ուղեգծերով։
Օգոստոսի 2-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Գևորգ Արթուրի Հարությունյանը:
Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի զինված զավթման դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ:
Թամարա Հովհաննիսյանը հրապարակել է երթի նպատակին առնչվող հայտարարությունը՝ խնդրելով ներկա փաստաբաններին թարմ տեղեկություններ հաղորդել իրենց պաշտպանյալների վերաբերյալ: Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, Գիվի Հովհաննիսյանը, Հարություն Բաղդասարյանը մանրամասնել են ազատազրկվածներ Պավլիկ, Արամ Մանուկյանների, Արմեն Մարտիրոսյանի առողջական վիճակին և վարույթն իրականացնող մարմինների գործունեությանն առնչվող որոշ հարցեր: