Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Մոհամմադ Համիդ Անսարիի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն)՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների առաջին համատեղ կոլեգիայի նիստին:
Հավաքների խաղաղ բնույթի մասին պաշտպանի հետևությունները չեն կարող անաչառ և իրավական տեսանկյունից ընդունելի լինել այն պարզ պատճառով, որ դրանք «խաղաղ» են որակվել առանց գնահատելու այդ հավաքները նախորդող, դրանք կանխորոշ իրադարձությունների և հենց հավաքների նպատակի «ոչ խաղաղ» բնույթը։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում ուսումնասիրվել է 2017թ. մարտին մամուլում հրապարակված «Քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանի կենսագրության ուշագրավ դրվագները» խորագրով հոդվածը, որում առկա են Դանիել Իոաննիսյանի ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություններ:
Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև ստորագրվել է բաց տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևելքի քարտուղար Պրիտի Սարանը:
նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ա.Սարգսյանն իրեն ամրակցված «ԱԿՄՍ» ինքնաձիգը մաքրելու ժամանակ խախտել է զենքի հետ վարվելու կանոնները, այն է՝ առանց հավաստիանալու փամփշտանոցում փամփուշտ առկա է, թե՝ ոչ, կրակել է, որի հետևանքով աջ աճուկի վերին հատվածում հրազենային մահացու վիրավորում է ստացել մոտակայքում գտնվող պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Զավենի Հակոբյանը։
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Նարեկ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Այցի շրջանակներում Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Մուրատ Ջիոևի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:
2017 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Հմայակի Հարությունյանը:
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Հմայակի Հարությունյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 25-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Համահայկական նվագախումբ» նախագծի առաջին համերգին:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումներին, որոնք ներառում են ինչպես երկկողմ հանդիպումներ, այնպես էլ առանցքային թեմաների շուրջ ընդլայնված ձևաչափով քննարկումներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ապրիլի 24-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարին: Այցի շրջանակներում Հնդկաստանի փոխնախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Նախագահը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
1915 թվականի ապրիլի 24-ը դարձավ մեր ժողովրդի հազարամյա պատմության ամենաողբերգական և արյունալի էջերից մեկը: Ապրիլյան այդ օրերին Օսմանյան Թուրքիայում մեկնարկ տրվեց հրեշավոր մի ծրագրի, որի նպատակն էր ի սպառ բնաջնջել հայ ժողովրդին, ոչնչացնել մեր պատմական հայրենիքը, մշակութային և հոգևոր արժեքները:
Ապրիլի 22-ին, ժամը 22:10-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. ապրիլի 21-ին, ժամը 18:00-ի սահմաններում Արարատի մարզի Մասիս քաղաքում Հ. Ա.-ը դուրս է եկել տնից և չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ապրիլի 23-ին, ժամը 21։19-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։
Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը խնկարկելու օրը, մենք բարձրանալու ենք Ծիծեռնակաբերդի բարձունք կամ այցելելու ենք այլ հուշարձաններ Հայաստանի տարբեր բնակավայրերում և արտերկրում: Հիշենք, որ այս ամենամյա երթը երթն է վերածնված ժողովրդի, որ չի մոռացել, թե ինչ է թողել ետևում, բայց վստահությամբ նայում է առաջ։
Ապրիլի 23-ին, ժամը 23:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա․Խաչատրյան փողոցի թիվ 31/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ներկա են գտնվել Հայոց ցեղասպանության մասին պատմող լեգենդար Քըրք Քըրքորյանի «Survival Pictures»-ի և օսկարակիր կինոռեժիսոր Թերրի Ջորջի «Խոստումը» ֆիլմի հայկական կրկնօրինակմամբ հայաստանյան փակ ցուցադրությանը:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին ու գոհունակությամբ նշել համագործակցության ամրապնդման և զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, որի վկայությունն է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտից հետո վերջերս համաձայնագրի տեքստի նախաստորագրումը։
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Երևանի կառուցապատմանն ու շինարարության ոլորտի խթանմանը վերաբերող մի շարք հարցեր:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արդեն հայտարարել էր, որ ՍԱՊԾ սահմանային հսկիչ կետերի տվյալներով՝ Թուրքիայից Հայաստան այս տարվա ընթացքում լոլիկ չի ներկրվել: Այդուհանդերձ, Ծառայությունն իրացման շուկայում պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում՝ պարզելու նպատակով, թե որքանո՞վ է անվտանգ շուկայում իրացվող լոլիկը:
«Շատ կարևոր է, որպեսզի հավատանք այն բանին, ինչ անելու ենք: 100 տոկոսով անելու ենք, ուղղակի հեռու մի գնացեք, մի մտեք ձեր տնտեսություններ ու ձեզնով սահմանափակվեք: Մեր թիմը տրամադրված է, բայց գաղափարների գեներացիան դուք պետք է անեք»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարին են ներկայացվել նաև ներմուծման փոխարինման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Այժմ տարբեր գերատեսչությունների հետ գնահատվում են հնարավորություններն ու ծավալները: