Առաքել Մարտիկյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Առաքել Մարտիկյանն ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ–զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Առաքել Մարտիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,– ասված է հրամանագրում։

Տեսանյութեր

Լրահոս