![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանական զինուժը մի քանի ժամ շարունակ տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել Երասխում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
![](https://168.am/wp-content/uploads/2021/07/banak-3.jpg)
Օգոստոսի 11-ին, ժամը 15:30-ից մինչև 20:00, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:
Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: