Բաժիններ՝

Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Այս մասին տեղեկացրել են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմից:

Երկրի ղեկավարը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը, իրականացվող վերականգնողական և շինարարական աշխատանքները, պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիների խնդիրները: Միաժամանակ, նախագահը երախտագիտություն է հայտնել Արամ Առաջին կաթողիկոսին Արցախին մշտապես սատարելու համար:

Իր հերթին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին՝ վստահություն հայտնելով, որ միասնական ուժերով կհաջողվի հաղթահարել առկա մարտահրավերները և լուծել Արցախի առջև ծառացած խնդիրները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031