Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունը հունիսի 13-ին երկրի մայրաքաղաքի Ցուցահանդեսների պալատում բացել է Ալժիրի 53-րդ միջազգային տոնավաճառը (FIA), որը տեղի է ունենում «Հանուն ռազմավարական գործընկերության» նշանաբանի ներքո եւ կտեւի մինչեւ հունիսի 17-ը:
Վաշինգտոնի քաղաքականությունը, որն ուղղված է Տայվանին աջակցելու եւ կապերը զարգացնելու միջոցով Չինաստանի վրա ճնշում գործադրելուն, ոչ միայն դատապարտված է ձախողման, այլեւ կարող է խարխլել չին-ամերիկյան հարաբերությունների հիմքը: Այդ մասին հայտարարել է Չինաստանի Կոմկուսի կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Յան Ցզեչին, որի խոսքը մեջբերում են չինական ԶԼՄ-ները:
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը հայտարարել է, որ Վաշինգտոնը Բրյուսելում կանցկացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման կոնտակտային խմբի երրորդ հանդիպումը՝ մոտ 50 երկրի մասնակցությամբ։
«Մեր պետությունից ահռելի մաս խլվեց, մեր հայրենակիցները մնացին անպաշտպան, ու դա արվեց ժողովրդավարության անվան տակ, իսկ ժողովրդավարության անվան տակ իրենք քանդեցին ժողովրդավարության հիմնասյուները՝ դատարանները, Ազգային ժողովը շրջափակել տվեցին, հակաժողովրդավարական քայլեր կատարեցին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ պետությունների գագաթնաժողովը տեղի է ունենալու հունիսի 28-30-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում:
Ըստ Չավուշօղլուի՝ այս պայմաններում Թուրքիան ավելացրել է տարածաշրջանում իր ազդեցությունը և վերածվել համաշխարհային դերակատարի:
Հայ, ֆրանսիացի, թուրք և ամերիակացի արվեստագերներից բաղկացած «Կոլեկտիվ մեծ բազար» (Collectif Medz Bazar) երգչախումբը համերգով է հանդես եկել Թուրքիայի Ադանա քաղաքում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը մոտ ժամանակներս չի կայանա:
Սպասվում է, որ Եվրահանձնաժողովը երկրների հայտերի վերաբերյալ որոշում կկայացնի հունիսի 17-ին։ Սակայն ԵՄ առաջնորդները այդ հարցը կքննարկեն հաջորդ շաբաթ:
Վրաստանում շարունակվում է Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի նախկին անդամների դատավարությունը, որոնք մեղադրվում են քարտեզներ թաքցնելու մեջ։
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ հայկական կողմը, ավելի կոնկրետ՝ իշխանությունները, իրենց դրսևորում են այնպես, ինչպես սովորաբար անում են պատերազմում պարտված կողմերը: Այսինքն, ըստ նրա, չեն անում քայլեր, հայտարարություններ, որոնք կսրեն իրավիճակը և կտապալեն սպասվող բանակցություններն Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագրի շուրջ:
Աֆրիկայի երկրների, մասնավորապես, Սուդանի, Եթովպիայի եւ ՀԱՀ-ի, ավելի քան 345 միլիոն բնակիչներ պարենի լուրջ անբավարարություն ունեն: Այդ մասին հունիսի 14-ին հաղորդում Է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ): «Աֆրիկայի ավելի քան 345 միլիոն բնակիչներ տառապում են պարենի սուր անբավարարությունից:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մոտ ապագայում քննարկում չի ունենա:
Նորմանիան ասել է Առաջին ալիքի «Բիզնես-գործընկեր» հաղորդման ժամանակ: Նրա խոսքով՝ դեֆիցիտի ամիսներին ներմուծվող էլեկտրաէներգիայի գինը աճել է, բայց լավ հիդրոլոգիայի դեպքում՝ ավելի էժան էլեկտրաէներգիայի հաշվին, որը մշակվում է հիդրոէլեկտրակայանում (ՀԷԿ), հաջողվել է այդ ամենը հաշվեկշռել:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ անհրաժեշտ է փարատել Անկարայի մտահոգությունները Թուրքիայում արգելված PKK-ի վերաբերյալ՝ նախքան Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։
Եվրախորհրդարանի (ԵԽ) միջազգային գործերի կոմիտեն զեկույց է ընդունել, որում Սերբիայի իշխանություններին կոչ է արել՝ շտապ կարգով միանալ Ռուսաստանի դեմ Եվրամիության որոշումներին: Այդ մասին ասվում է ԵԽ-ի մամուլի տեղեկագրում:
Պաշտոնական այցով Կատարում գտնվող Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը, որում, ի թիվս այլ հարցերի, անդրադառնալով Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներին և ԼՂ հիմնախնդրին, վստահեցրել է՝ սահմանազատման հանձնաժողովը որևէ կապ չունի ԼՂ խնդրի հետ:
Թուրքիայի զինված ուժերը մարտական դիրք են զբաղեցրել Սիրիայի հյուսիսում երկրում արգելված Քրդստանի աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) զինյալների դեմ գործողություն իրականացնելու համար, որոնք համատեղ պարեկություն են անցկացրել ԱՄՆ-ի զինծառայողների հետ: Այդ մասին հունիսի 14-ին գրում է Sabah թերթը:
Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն հայտարարել է, որ երկիրն ազգային տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի ավելի զգալի եւ երկարաժամկետ ներկայության կարիք ունի:
Հարցին՝ ինչպիսի՞ն է Հայաստանի մոտեցումն ու դիրքորոշումն այն միջանցքի նկատմամբ, որը ենթադրաբար պետք է կապի Ադրբեջանը և Անկարան՝ անցնելով ՀՀ երկրի տարածքի միջով, Փաշինյանն ասել է, որ իրենց համար անընդունելի են, այսպես կոչված, միջանցքի մասին ձևակերպումները, և դա իրենց համար կարմիր գիծ է, քանի որ տարածաշրջանում, համաձայն եռակողմ հայտարարության, կա մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը երկարացրել է պատժամիջոցների ռեժիմը Բելառուսի իշխանությունների նկատմամբ։
Բելառուսը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամակցության հայտ է պատրաստել: Հունիսի 14-ին այդ մասին հայտարարել է ՇՀԿ-ի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բախտիեր Խամիկովը։
Չեմ ժխտի, որ մեր երկրի և կառավարության վիճակը բավականին զգայուն է, բայց մենք փորձում ենք լինել ուղիղ, ազնիվ և վստահելի գործընկեր Ռուսաստանի, մեր եվրոպական և արևմտյան գործընկերների, մեր հարևանների համար։ Դա այնքան էլ հեշտ չէ, բայց կարծում եմ ղեկավարները նախատեսված են հենց այնպիսի իրավիճակների համար, ինչպիսին մենք այժմ ունենք, և մեր պարտականությունն է` կառավարել այս իրավիճակն ու պահպանել պատշաճ հարաբերություններ մեր գործընկերների հետ և ոչ մեկին չդավաճանել։
Պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում տեղի է ունեցել փոխհրաձգություն. տաջիկական կողմը կիրառել է նռնականետներ եւ ականանետներ: Այդ մասին հունիսի 14-ին հաղորդել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայությունը:
Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է արժեզրկվել։ Հունիսի 13-ին 1 ամերիկյան դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 17․22-ի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Լիրան միաժամանակ արժեզրկվում է եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Այսօր ժամը 10։45-ի դրությամբ արտարժույթի շուկայում գործարքները կատարվել են 1 եվրո/18․043, 1 ստերլինգ/21․11 փոխարժեքով։ Թուրքական լիրայի այս շարունակական արժեզրկումն առաջինն է 2021-ի դեկտեմբերի 20-ին […]
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի նախարարների կաբինետի գործունեությանը հավանություն տալու վարկանիշը մեկ ամսում նվազել է 4,6 տոկոսային կետով եւ կազմել 56,9 տոկոս: Այդ մասին են վկայում Kyodo գործակալության անցկացրած հարցման՝ հունիսի 13-ին հրապարակված տվյալները։
Սպիտակ տունը շարունակում է պլանավորել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի այցը Սաուդյան Արաբիա: Հունիսի 12-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ներկայացուցիչը։
ՌԴ ԱԳ նախարար Լավրովը Հայաստանում Փառուխի վերաբերյալ ասել էր, որ թե ռուս զինվորականները և իրենց հայ ընկերներն այդ մասին լավ տեղեկացված են, որ ռուսական կողմը թեման պահում է իր առաջնահերթությունների շարքում: «Կան արդեն իսկ արդյունքներ իրավիճակի ապաէսկալացիայի տեսքով, և մենք ընկալում ունենք, որ սկսվող դելիմիտացիայի առարկայական գործընթացի շրջանակում այդ հարցերը դիտարկվելու են և անպայմանորեն լուծվելու»: Ադրբեջանի արտգործնախարարության արձագանքից հետո, սակայն, ռուսական կողմը խմբագրեց այս հայտարարությունը:
Վարակված քաղաքացու մոտ ախտանշանները ի հայտ են եկել 4 օր առաջ, սակայն նոր բուժհաստատություն դիմել է նախօրեին: Ներկայում նա մեկուսացված է:
Բելառուսում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը հայտարարել է Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջիկա հանդիպման մասին։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: