Բաժիններ՝

Պակիստանում մզկիթի պայթյունից զոհերի թիվը հասել է 28-ի

Պակիստանի Փեշավար քաղաքի մզկիթում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 28-ի, 150-ը վիրավորվել են, հաղորդում է Dawn հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաշտոնյաների։

Այդ մասին  տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:

Ավելի վաղ հաղորդել էինք 19 զոհի և 90 վիրավորի մասին։ «Իշխանությունները հայտնել են, որ առնվազն 28 մարդ զոհվել է, 150-ը` վիրավորվել… Իր հերթին, «Լեդի Ռիդինգ» հիվանդանոցի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Ասիմը հայտնել է, որ վիրավորներին դեռ տեղափոխում են բժշկական հաստատություն, նրանցից ոմանք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում», – հաղորդում է հեռուստաալիքը։ Մզկիթում պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը մոտավորապես ժամը 13:40-ին (Երևանի ժամանակով 11:40-ին), աղոթքի ժամանակ:

Ականատեսների վկայությամբ՝ մզկիթում գտնվում Էր շուրջ 120 մարդ. հավաքվածների մեծամասնությունը ոստիկանության, բանակի և սակրավորների ստորաբաժանումների ներկայացուցիչներ Էին։ Պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը։ Պայթյունի հետևանքով փլուզվել է մզկիթի մի մասը, մի շարք ականատեսներ հայտնում են շենքի տանիքի փլվելու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս