Նրանք հրաժարվեցին ուղարկել իրենց երեխաներին ադրբեջանական դրպոցներ, որտեղ քարզովում է, որ հայերը 19-րդ դարի եկվորներ են, իսկ արցախցիները մեծամասամբ աղվանից ժողովուրդ/ալբանացիներ։ Որ ադրբեջանական ժողովրդի և իրենց պրոբլենբերի հիմքը «հայկական ազգայնականությունն է» իսկ Ադրբեջանի թշնամին «անօրինական Հայաստանն է»՝ ստեղծված քոչվոր հայերի կողմից իրենց «արևմտյան ադրբեջանի» տարածքում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղը կմեկնի Թուրքիա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավարին։
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան այցելել է Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Եթե Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ապա պետք է գործնական քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն՝ անդրադառնալով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ սպանել է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի բջիջի ղեկավարին և մեկ այլ արմատականի Հորդանան գետի Արևմտյան ափին և ձերբակալել հետախուզման մեջ գտնվող երեք պաղեստինցիների: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մարտի 3-ին Բաքվի դատարանում ցուցմունքներ են տվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը:
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է, որ իսրայելական ուժերը «անորոշ ժամանակով կմնան» Լիբանանի հետ սահմանի երկայնքով բուֆերային գոտում, և որ նրանց տեղակայումն այնտեղ «կախված է իրավիճակից»։ Բացի այդ, նախարարը հավելել է, որ իսրայելական ուժերը նաև կմնան Գազայի և Եգիպտոսի միջև ընկած հատվածում, այսպես կոչված, «Ֆիլադելֆիական միջանցքում»։ Այս մասին հայտնում է Asharq al-Awsat-ը։
«Այս այցով նրանք փորձում են ցույց տալ, թե իբր ամեն ինչ «կարգին է»։ Եթե ամեն ինչ այդքան «կարգին» է, ապա թող թույլ տան Վարդանյանին և այլ պատանդառու հայերին այցելեն միջազգային իրավապաշտպաններ, բժիշկներ և այլ ներկայացուցիչներ․․․»։
Ուկրաինան պլանավորում է ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքել հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ. այս մասին ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
«Ռեգիոնում վերջին պատերազմից հետո Թուրքիայի դիրքերն էապես բարելավվել են, դա համընկավ նաև Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության հետ, որն էապես նվազեցրեց ՌԴ դիվանագիտության հնարավորությունները, որից շատ ուժեր օգտվեցին՝ առաջ մղելով ռեգիոնից ՌԴ դուրսբերման և թուլացման օրակարգը»։
Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ևս 10 միլիոն եվրոյի ոչ հարձակողական օժանդակության տրամադրումը Եվրոպական խաղաղության հիմնադրամից, որի նպատակն է աջակցել դաշնակիցների պաշտպանությանը։ Ինչպես հաղորդում են «Ազատության» Բրյուսելի աղբյուրները, Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն այդ մասին առաջարկը ներկայացրել է ԵՄ խորհրդին, որն էլ պետք է այն քննարկի առաջիկա շաբաթներին։ Քննարկման կոնկրետ օրը, սակայն, դեռ հստակ չէ։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 9.23%-ով և կազմել 33,131,753.58 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 9.31%-ով և կազմել 84,156.96 դոլար:
Ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները փորձել են խափանել Սերբիայի Ժողովրդական սկուպշչինայի (միապալատ խորհրդարան) նիստը՝ ծեծկռտուք սարքելով և հրատեխնիկական միջոցներ կիրառելով նիստերի դահիճում։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանն այնքան ժամանակ բանակցությունների գործընթացը փակուղի կմղի և ժամանակ կձգի, քանի Հայաստանում գործող իշխանությունն իր համար բարենպաստ դաշտ է ձևավորում պարտադրանքի ու նախապայմանների լեզվով խոսելու, զիջումներ պարտադրելու, շանտաժի ենթարկելու համար, ինչն էլ ուղեկցվում է ակնհայտ ծաղրով ու արհամարհանքով:
Եթե ադրբեջանցի վարորդները հոգեբանական խնդիր ունենան ՀՀ մտնելիս, ապա թուրք վարորդները կփոխարինեն, Armlur.am-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ ադրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե ադրբեջանցի վարորդների և բեռնատարների համար կա հոգեբանական բարդություն, այդ բեռնափոխադրումը կարող են կազմակերպել թուրքական բեռնատարները, որոնք մշտապես երթևեկել են և այսօր էլ ակտիվ երթևեկում են Հայաստանի ճանապարհներով:
«Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը ՔՊ խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց մի առաջարկ, որից, ինչպես ինքը ներկայացրեց՝ Ադրբեջանը տարբերակ չունի հրաժարվելու, և 2 խոսքով ներկայացրեց առաջարկը»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր գործով հերթական դատական նիստի ավարտին 168․am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության առջև ծառացած խնդիրներին, այդ թվում՝ Ազգային ժողովում Եվրոպական միությանը (ԵՄ) անդամակցելու մասին Նիկոլ Փաշինյանի և մերձիշխանական քաղաքացիական նախաձեռնության կազմակերպությունների, մարդ-կուսակցությունների՝ իրենց արևմտամետ ներկայացնող ներկայացրած միավորների կողմից ներկայացված «օրենքի նախագծին» և դրա հետաձգմանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խնդրել է Ռուսաստանի Դաշնությանը միջնորդ լինել Իրանի հետ միջուկային ծրագրի և տարածաշրջանային հարցերի շուրջ, և ՌԴ-ն համաձայնել է. այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրներին:
Արյունարբու բռնապետի անձնական վրեժնդրությունն է. Գեղամ Ստեփանյան
Հավանական է՝ ոչ թե իրենք են հրաժարվում խոսել հարազատների հետ, այլ Ադրբեջանը թույլ չի տալիս.Բեգլարյան
Հայաստանը շարունակում է աշխատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ՝ պահանջելով պարբերաբար տվյալներ տրամադրել Բաքվում պահվող գերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին։
Դուք չեք կարող մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվել գաղտագողի. Տարոն Սիմոնյան
Գերատեսչությունում հավելել են, որ հանցագործության կասկածանքով Զավյալովո գյուղում ձերբակալվել է տեղի բնակիչ։
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը հայտարարել է, որ հնարավոր է համարում Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելը
Ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորումը պետք է ենթադրի դրանց ազատում պատժամիջոցների բեռից, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության մատակարարումը։
Ամերիկացի հետաքննող լրագրող Բեն Սվոնը նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով չեղարկել RT-ի և Sputnik-ի դեմ կիրառած պատժամիջոցները։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նամակ է ուղարկել ԵՄ 27 երկրների ղեկավարներին, որտեղ ներկայացրել է 800 մլրդ եվրո բյուջեով միության վերազինման իր ծրագիրը։ Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում՝ ավելացնելով, որ այդ պլանը կքննարկվի մարտի 6-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ արտակարգ գագաթաժողովում:
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին հնարավորություն տալ կապվելու Նախիջևանի հետ՝ ի թիվս ամբողջ տարածաշրջանի ենթակառուցվածքների բացման՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, լրագրողներին այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։