
Ավստրիայում եռօրյա սուգ է հայտարարվել դպրոցում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ

Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոքերը եռօրյա ազգային սուգ է հայտարարել հարավարևմտյան Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է ինը մարդ, մի քանիսը ծանր վիրավորվել են։
Այդ մասին տեղեկացնում է Royanews-ը:
Գրաց քաղաքում մամուլի ասուլիսի ժամանակ Շտոքերը վշտակցել է հայրենակիցներին։
«Երեքօրյա ազգային սգի ընթացքում ամբողջ Ավստրիան կհիշի զոհերին», – հայտարարել է նա։
Ներքին գործերի նախարար Գերհարդ Կարների կողքին կանգնած՝ կանցլերը միջադեպը որակել է որպես անհավանական բռնության ակտ։
Զոհվել է նաև կասկածյալը, ով, ամենայն հավանականությամբ, ինքնասպան է եղել։ Եվս 28 մարդ տեղափոխվել են հիվանդանոց։
Ըստ հրապարակման՝ հարձակվողը, որը, ենթադրաբար, նախկին աշակերտ է, կրակ է բացել Գրացի BORG դպրոցի երկու դասարաններում։