Որքա՞ն աշխատավարձ է ստանում ՀԷՑ-ի ղեկավար Եվգենի Բիբինը (տեսանյութ)
ՀԷՑ-ը սնանկության եզրին չէ, տարածված լուրերը հիմնավորված չեն: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը: Նա հավաստիացրեց, որ ընկերությունը պարտաճանաչորեն կատարում է վարկային պարտավորությունները, կառավարում է իր պարտքերը:
Հարցին՝ իսկ ձեր աշխատավարձը որքա՞ն է, Բիբինը պատասխանեց. «Տասնապատիկ ավելի քիչ է, քան խոսվում է»:
Նշենք, որ «Հայկական ժամանակի» հրապարակման համաձայն՝ Եվգենի Բիբինը յուրաքանչյուր եռամսյակը մեկ ինքն իրեն 40 միլիոն դրամի չափով պարգևատրում է անում, և դա՝ չհաշված նրա աստղաբաշխական աշխատավարձը, որի չափը պաշտոնապես գաղտնի է պահվում, իսկ ՀԷՑ վերնախավի աշխատավարձերը հասնում են մի քանի տասնյակ հազար դոլարների:
Մանրամասները՝ տեսանյութում