
Գագիկ Ծառուկյանի` «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն ինքն է դիմել, հարկայինին, որ իրեն ստուգի. Aravot.am

Aravot.am-ը ֆինանսների նախարարությունից հետաքրքրվել է, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ում սկսած հարկային ստուգումներն արդյոք պլանայի՞ն են:
Ի պատասխան ֆիննախից հայտնել են, որ «Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ն, անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին, ինքն է դիմել ֆինանսների նախարարություն` ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման եւ (կամ) վերադարձի խնդրանքով: Ֆիննախից նաեւ նշել էին. «Վերոհիշյալ դիմումի, ինչպես նաեւ «Ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան «Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ում 2014թ. դեկտեմբերի 27-ից ՀՀ ՖՆ կողմից իրականացվում է ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների վերադարձի ուսումնասիրություն:
Ամբողջությամբ՝ aravot.am կայքում: