Աճել են ներմուծման և արտահանման ծավալները
ԼՂՀ տարածք ապրանքանյութական արժեքների ներմուծման ծավալները 2014 թվականին կազմել են 106 մլրդ 215 մլն դրամ` նախորդ տարվա 93 մլրդ 127 մլն դրամի դիմաց։
Այս մասին, այսօր, 2014 թվականի գործունեության ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը՝մանրամասնելով, որ առևտրային, գյուղատնտեսական և այլ նպատակներով ներմուծման ծավալները կազմել են` 81 մլրդ 775 մլն դրամ` նախորդ տարվա 70 մլրդ 473 մլն դրամի դիմաց։
Հարկայինի պետի խոսքով, անցած տարվա ներմուծման ծավալները 2013թ-ի համեմատ աճել է 11 մլրդ 302 մլն դրամով կամ 16 %-ով, որից օրինակ առևտրի իրականացման նպատակով ներմուծված ապրանքների ծավալը աճել է 3 մլրդ 490 մլն դրամով կամ 6.1 %-ով:
Բանախոսի տեղեկացմամբ, նույն ժամանակահատվածում արտահանման ծավալները կազմել են շուրջ 26 մլրդ դրամ` նախորդ տարվա 23 մլրդ 600 մլն դրամի դիմաց, այդ թվում` առևտրային նպատակներով` շուրջ 20 մլրդ 330 մլն դրամ` նախորդ տարվա 17 մլրդ 150 մլն դրամի դիմաց, աճելով՝ 18.5%-ով, հանքարդյունահանման ծավալները` 15 մլրդ 470 մլն դրամ` նախորդ տարվա 12 մլրդ 780 մլն դրամի դիմաց, աճելով` շուրջ 21 %-ով: