Ինչպե՞ս առավել մատչելի դարձնել ճանապարհորդությունը՝ առանց տանից դուրս գալու

Տոմսերի արժեքը կարելի է իջեցնել, թանկարժեք հյուրանոցներում իսկապես կարելի է անվճար իջևանել, իսկ ահա գնված իրի դեպքում կարելի է արժեքի մի մասը  վերադարձնել: Մենք ներկայացնում ենք մասնագետի խորհուրդներն այն մասին, թե ինչպես կարելի է տնտեսել ճանապարհորդության վրա՝ ընդամենը մեկ սեղմումով:

Օգտվե՛ք արտասահմանյան կազմակերպություններից տոմսերը պատվիրելու համար

Սա այն դեպքն է, երբ քանակը վերածվում է որակի. Որքան շատ հետևեք տոմսերի արժեքների և հյուրանոցների համար փնտրողական համակարգերին, այդքան լավ: Օգտագործեք ոչ միայն ռուսական համակարգերը (aviasales.ru, skyscanner.ru, kayak.ru, ticket.yandex.ru, momondo.ru՝ տոմսերի համար և roomguru.ru и hotellook.ru՝ հյուրանոցների), այլև՝ արտասահմանյանները (skycheck.de, billigfluege.de и hotelscombined.com): Վերջիններիս դեպքում գները կարող են ավելի ցածր լինել՝ չնայած գործող փոխարժեքին: Մի մոռացեք հյուրանոցներ և տոմսեր փնտրել՝ թարգմանելով «Incognito» ռեժիմով, որպեսզի իսկապես ակտուալ և ցածր գներ ստանաք:

Օգտագործեք հղումները

Տոմսեր վաճառո և հյուրանոցներ պատվիրող շատ փնտրողական համակարգեր հնարավորություն են տալիս գումար վաստակել՝ հղումներ տեղադրելով իրենց կայքում: Այս հղումներն արվում են նոր հաճախորդներ գրավելու նպատակով: Օգտագործելով այս համակարգերը՝ կարելի է վերադարձնել տոմսերի և հյուրանոցում կանգ առնելու համար ծախսված գումարի որոշ մասը:

Իսկ դա գործում է հետևյալ կերպ. գործակալության կայքում գրանցվելուց հետո նոր օգտատերը ստանում է մի քանի հղումներ, որոնցով կարող է կիսվել ընկերների հետ կամ էլ ինքնուրույն օգտագործել: Ամեն՝ հղումով արված գնումի դիմաց ստանում եք 0.5-1.7% զեղչ: Փաստորեն, սա գումար է՝ նոր հաճախորդի դիմաց: Հավաքված գումարը կարելի է փոխանցել բանկային հաշվին, կամ տեղափոխել էլեկտրոնային դրամապանակ: Միակ սահմանափակումն այն է, որ այս միջոցներն անմիջապես գործի դնել չի ստացվի, բայց եթե տարեկան  2-ից ավելի տոմս եք գնում, կամ ձեր ընկերներն են առավել ակտիվ ճանապարհորդում, տարվա վերջում կարող եք տոմսի կամ հյուրանոցի համարի գումար վաստակել:

Օգտվեք լավագույն գնային քաղաքականությունից

Հաճախ Best Price քաղաքականությունն առաջարկում են աշխարհի առաջատար հյուրանոցները: Ամեն ինչ շատ պարզ է. եթե դուք այլ կայքից գտնում եք տվյալ հյուրանոցի ավելի մատչելի համար, քան նշված է հյուրանոցի պաշտոնական էջում, ապա կարող եք վստահ լինել, որ զեղչ կստանաք, կամ էլ կիջևանեք հյուրանոցում անվճար: Օրինակ՝ Radisson  հյուրանոցը տրամադրում է համարի արժեքի 25% զեղչ: Այս միջոցով, գտնելով ավելի մատչելի գին ուրիշ կայքերում՝ կարելի է ավելի էժանացնել համարի գինը, կամ էլ ընդհանրապես ստանալ անվճար:

Մի մոռացեք հավատարմության ծրագրերի մասին

Շատերը կարծում են, որ ավիաընկերություններին հավատարմությունն ավելի շատ մարքետինգային քայլ է, քան՝ օգտակար արտադրանք:  Այդպես չէ: Օրինակ՝ հյուրանոցային ցանցերն իրենց հավատարիմ հաճախորդներին ապահովում են անվճար ինտերնետով և հյուրանոցի ռեստորանի զեղչով:  Այսպես կարելի է բավականին գումար տնտեսել:

Ստուգեք արտարժույթի փոխարժեքը

Շատ ավիաընկերություններ օգտագործում են եվրոն՝ որպես տոմսերը գնելու և նախօրոք պատվիրելու արժույթ: Նույն կերպ վարվում են նաև շատ եվրոպական կազմակերպություններ՝ տոմսերի գները նշանակելով այն երկրի արժույթով, որի հետ գործարք են կնքում: Օրինակ, Ռուսաստանում տոմսերը գնելու փոխարժեքը փոփոխվում է շաբաթը մեկ՝ կախված Ռուսաստանի Կենտրոնական բանկի կողմից ներկայացված պաշտոնական կուրսից:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս