2012թ. Հայաստանից դուրս է բերվել 1 մլրդ 230 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ 63 մլն դոլարով ավելի
Հայաստանից անօրինական ֆինանսական արտահոսքերը տարեցտարի մեծանում են: Այս մասին է վկայում Global Financial Integrity (GFI) կազմակերպության հերթական տարեկան զեկույցը՝ «Զարգացող երկրներից ոչ օրինական ֆինանսական հոսքեր 2003-2012»: Ըստ այդմ՝ Հայաստանն «առաջընթաց» է արձանագրել և նախորդ տարվա 71-րդ հորիզոնականից (144 երկրների շարքում) 2012-ին բարձրացել է 69-րդ «պատվավոր» տեղը (145 երկրների շարքում): GFI-ի հաշվարկներով` 2012-ին Հայաստանից դուրս է բերվել 1 մլրդ 230 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ 63 մլն դոլարով ավելի:
Ընդհանուր առմամբ, 10 տարիների ընթացքում (2003-2012թթ.) Հայաստանից արտահոսքը կազմել է մոտ 7.5 մլրդ դոլար: Թե ո՞ր ուղղությամբ են հոսել կամ որտե՞ղ են հանգրվանել այս փողերը, զեկույցում չի նշվում:
Մանրամասները կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: