
Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի և ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության հաճախորդները կարող են վարկային միջոցներով ձեռք բերել ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ապահովագրական վկայագրեր

ՎՏԲ-Հայաստան Բանկը ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության հետ համատեղ գործարկում են բացառիկ պրոդուկտ՝ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ապահովագրական վկայագրերի ձեռքբերում վարկային միջոցներով: Տվյալ վարկի ձևակերպմամբ հնարավորություն կընձեռնվի ձեռք բերել ապահովագրական վկայագրեր, ինչը կնվազեցնի հաճախորդի ֆինանսական ծանրաբեռնվածությունը:
ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ապահովագրական վկայագրերի ձեռքբերումը և միաժամանակ վարկի ձևակերպումը հնարավոր է կատարել ինչպես ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ գրասենյակներում, այնպես էլ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում: Վարկի ձևակերպումը կտևի ոչ ավելի քան 20 րոպե և չի պահանջի հավելյալ փաստաթղթեր, բացի ապահովագրական վկայագրի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերից՝ անձ հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտի համարանիշ և տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիր: Վարկը տրամադրվում է 1 տարի ժամկետով:
Ավելի մանրամասն տեղեկություններ վարկի տրամադրման պայմանների մասին Դուք կարող եք ստանալ, զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով կամ այցելելով Բանկի 67 մասնաճյուղերից մեկը: