
Զբոսաշրջիկների հոսքին խանգարում են ավիատոմսերի բարձր գները

Հայաստանի շուկա նոր ավիաընկերությունների մուտքը առայժմ իրադրությունը չի փոխել, ավիատոմսերի գները շարունակում են բարձր մնալ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ Կարինե Դավոյանը` հավելել, որ գուցե սոզոնի վերջում երևա:
«Ավիատոմսերի բարձր գների պատճառով տուրփաթեթներն են թանկանում, և դա հիմնական պատճառներից մեկն է, որ մենք չենք կարողանում զբոսաշրջիկներ բերել Հայաստան: Մեր բոլոր ծառայությունների գները Հայաստանում մատչելի են` սնունդ, տուրերի կազմակերպում, բայց ավիաընկերությունների տոմսերի գների պատճառով ստիպված փաթեթը թանկանում է և քիչ զբոսաշրջիկներ են այցելում»,- ասաց Կ.Դավոյանը:
Ըստ նրա` ավիաընկերությունները, իհարկե, տարբեր պատճառներ են բերում, ասում են, որ ինքնաթիռներն ամբողջովին բեռնված չեն թռնում, կիսադատարակ են, իրենք կորստով են աշխատում:
«Ես հույս ունեմ, որ կգան նոր ընկերություններ, մրցակցությունը կմեծանա և իրավիճակը կբարելավվի»,-նշեց միության նախագահը: