Բաժիններ՝

Սոցփաթեթների հանգստի բաղադրիչի կասեցումը էական հարված կլինի տուրօպերատորներին. Կարինե Դավոյան

Կառավարության կողմից սոցփաթեթների հանգստի բաղադրիչի կասեցումը էական հարված կլինի տուրօպերատորներին: Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ Կարինե Դավոյանը, դա տուրօպերատորների համար աշխատանք է և ապրուստի միջոց:

Կառավարությունը, հիշեցնենք, 2017 թվականինն մտադիր է սոցփաթեթներով հանգստի համար գումար չհատկացնել, քանի դեռ չարաշահումներ են հայտնաբերվել, և վերահսկողական մարմիններն ուսումնասիրություններ են իրականացնում:

Ըստ Կ. Դավոյանի` միության անդամ տուրօպերատորները չեն կարող խախտումներ անել, միայն փոքր, անհայտ ընկերությունները կհամարձակվեն նման չարաշահումների գնալ. «Մեր անդամ ընկերությունները հենց այնպես չէ, որ անդամ են, մենք երաշխիք ենք տալիս, որ իրենք լուրջ ընկերություններ են, և ամեն մի ընկերություն չի կարող գալ ու միության անդամ դառնալ: Իսկ սոցփաթեթներով հանգստի կազմակերպմամբ զբաղվելու իրավունք տալիս է էկոնոմիկայի նախարարությունը»:

Կ. Դավոյանի կարծիքով, սակայն, դժվար է խիստ հսկողության տակ պահել: Իրավիճակը փոխելու համար միությունը ցանկանում է տուրիզմի օրենքի քննարկումների ժամանակ լիցենզիաների հարց բարձրացնել:

«Աշխարհում շատ երկրներում դա կա, ընդունված է, որ և՛ օպերատորներն են լիցենզավորվում, և՛ գիդերը, և՛ տրանսպորտային ընկերություններն են որակավորում ստանում: Սա շատ կարևոր հարց է, որ ինչ-որ չափանիշներ են ձևավորվում, որ իրենք պետք է համապատասխանեցնեն իրենց գործունեությունը: Լիցենզավորումն ու որակավորման չափանիշները եթե լինեն, ընկերությունները կսկսեն համապատասխանել այդ չափանիշներին»,- ասաց միության նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս